Բիզնես

USD BUY - 371.00-0.50 USD SELL - 374.00-0.50
EUR BUY - 435.00-1.00 EUR SELL - 442.00+0.00
OIL:  BRENT - 95.75+3.60 WTI - 89.12+6.29
COMEX:  GOLD - 4770.00-1.80 SILVER - 82.37+0.77
COMEX:  PLATINUM - 2075.90-3.07
LME:  ALUMINIUM - 3564.50-2.17 COPPER - 13347.00+0.58
LME:  NICKEL - 18117.00-0.67 TIN - 50695.00+1.18
LME:  LEAD - 1962.00+0.49 ZINC - 3446.00+0.64
FOREX:  USD/JPY - 158.89+0.20 EUR/GBP - 1.1762+0.01
FOREX:  EUR/USD - 1.1762+0.01 GBP/USD - 1.3509-0.04
STOCKS RUS:  RTSI - 1128.29-0.58
STOCKS US: DOW JONES - 49447.43+1.79 NASDAQ - 24468.48+1.52
STOCKS US: S&P 500 - 7126.06+1.20
STOCKS JAPAN:  NIKKEI - 58475.90+0.00 TOPIX - 3760.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 26160.33+0.00 SSEC - 4051.43+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10667.63+0.73 CAC40 - 8425.13+1.97
STOCKS EUR:  DAX - 24702.24+2.27
18/04/2026  CBA:  USD - 373.34-0.47 GBP - 504.94-0.64
18/04/2026  CBA:  EURO - 440.35-0.56
18/04/2026  CBA:  GOLD - 58461+850 SILVER - 952.09-5.59
Ռոբոտը կիսամարաթոնը վազել է մարդ-ռեկորդակրից արագ
20/04/2026 15:25
Կիսվել

Ռոբոտը կիսամարաթոնը վազել է մարդ-ռեկորդակրից արագ

Մարդանման ռոբոտը, որը կիրակի օրը Պեկինում հաղթել է ռոբոտների միջև անցկացվող կիսամարաթոնում, տարածությունն անցել է ավելի արագ, քան մարդկանց աշխարհի ռեկորդակիրը։

Չինական Honor սմարթֆոնների արտադրողի ներկայացրած հաղթող ռոբոտը 21 կիլոմետրը հաղթահարել է 50 րոպե 26 վայրկյանում։ Դա ավելի արագ է, քան մարդկանց աշխարհի ռեկորդակիրը՝ ուգանդացի Ջեյքոբ Կիպլիմոն, որը մարտին նույն տարածությունն անցել էր մոտ 57 րոպեում՝ Լիսաբոնում անցկացված ճանապարհային մրցավազքում։

Ռոբոտի արդյունքը զգալի առաջընթաց է նախորդ տարվա առաջին մրցավազքի համեմատ, երբ հաղթող ռոբոտn ավարտել էր մրցուղին 2 ժամ 40 րոպե 42 վայրկյանում։

Սակայն մրցումը, որn անցկացվել է մարդկանց վազքի հետ զուգահեռ, չի անցել առանց խափանումների․ մեկ ռոբոտ ընկել է մեկնարկային գծի վրա, իսկ մյուսը բախվել է արգելապատնեշին։

IDram

Honor ընկերության փորձարկման և մշակման ինժեներ Դու Սյաոդին հայտարարել է, որ իր թիմը գոհ է ստացված արդյունքներից։ Նրա խոսքով՝ ռոբոտի կառուցվածքը ստեղծվել է մարդու լավագույն մարզիկների օրինակով․ այն ունի երկար ոտքեր (95 սմ) և հագեցած է հզոր հեղուկi սառեցման համակարգով, որը մշակվել է ընկերության սեփական ուժերով։

«Հեռանկարում այս տեխնոլոգիաներից որոշները հնարավոր կլինի կիրառել այլ ոլորտներում։ Օրինակ՝ կառուցվածքի հուսալիության ապահովման և հեղուկի սառեցման տեխնոլոգիաները կարող են օգտագործվել ապագա արդյունաբերական սցենարներում», – ասել է նա։

Beijing E-Town-ի ներկայացուցիչները հայտնել են, որ ռոբոտների մոտ 40%-ը անցել է տարածությունն ամբողջությամբ ինքնավար ռեժիմով, իսկ մնացածը կառավարվել է հեռակա եղանակով։

Պետական Global Times պարբերականը հայտնել է, որ առաջինը եզրագիծը հատել է Honor ընկերության առանձին՝ հեռակառավարվող ռոբոտը՝ 48 րոպե 19 վայրկյան արդյունքով։ Սակայն հաղորդագրությունում նշվում է, որ հաղթանակը գրանցվել է ինքնավար նավիգացիա օգտագործած ռոբոտի հաշվին, որը մրցույթի կանոնների համաձայն ճանաչվել է չեմպիոն՝ միավորների հաշվարկի կշռադատված համակարգի հիման վրա։

Պետական CCTV հեռուստաալիքը հայտնել է, որ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած ռոբոտները (նաև Honor ընկերությունից և ինքնավար նավիգացիայով) ավարտել են մրցավազքը համապատասխանաբար մոտ 51 և 53 րոպեում։ CCTV-ն հավելել է, որ ռոբոտներից մեկը կատարել է երթևեկության կարգավորողի դեր՝ մասնակիցներին ուղղորդելով ձեռքի ժեստերով և ձայնով։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

18/04/2026
դրամ
Դոլար (USD)
373.34
-0.47
Եվրո (EUR)
440.35
-0.56
Ռուբլի (RUR)
4.8937
-0.0062
Լարի (GEL)
138.84
-0.12
58461
+850
Արծաթ
952.09
-5.59