Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Թրամփի ընկերությունը մտադիր է Թբիլիսիում կառուցել 70-հարկանի երկնաքեր
20/04/2026 17:37
Կիսվել

Թրամփի ընկերությունը մտադիր է Թբիլիսիում կառուցել 70-հարկանի երկնաքեր

Trump Organization հոլդինգը նախատեսում է Վրաստանի մայրաքաղաքում կառուցել 70 հարկանի երկնաքեր՝ Trump Tower Tbilisi: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։

Շենքը կկառուցվի Կենտրոնական զբոսայգու հարևանությամբ։ Այն կներառի բնակելի տարածքներ, խանութներ և ռեստորաններ։ Trump Tower-ը կլինի 70-հարկանի և կդառնա Վրաստանի ամենաբարձր շենքը։ Նախագիծը մշակվում է աշխարհի ամենախոշոր ճարտարապետական ընկերության՝ Gensler-ի կողմից։

WSJ-ը նշում է, որ սա առաջին դեպքն է, երբ Trump բրենդի ներքո նախագիծ է իրականացվում տարածաշրջանում, և ավելացնում է, որ դա ընդգծում է Թբիլիսիի կարևորությունը որպես Արևելյան Եվրոպայի և Ասիայի բիզնես կենտրոն։

Նախագծին կմասնակցեն նաև վրացական Biograpi Living, Archi Group, Blox Group և Finvest Georgia ընկերությունները։

Ինչպես հայտնել են վրացական լրատվամիջոցները, 2012 թվականին Trump Organization-ը հայտարարել էր, որ նախատեսում է անշարժ գույքի ոլորտում նախագիծ իրականացնել Վրաստանում։ Սակայն ընկերությունը հրաժարվել է այդ նախագծից, ինչպես նաև մի շարք այլ արտասահմանյան գործարքներից, քանի որ Դոնալդ Թրամփն այդ ժամանակ հայտարարել էր, որ ցանկանում է խուսափել շահերի հնարավոր բախումից։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, մեկնաբանելով նախագիծը, ընդգծել է օտարերկրյա ներդրումների ներգրավման և անշարժ գույքի շուկայում չափանիշների բարձրացման կարևորությունը։

«Վրաստանում ստեղծված է բարենպաստ ներդրումային միջավայր, և երկիրը տնտեսապես գրավիչ է բոլորի համար։ Իհարկե, դրա մասին վկայում է հենց նախագիծը. երբ Թրամփի ընկերությունն իր անունով, իր բրենդով մտնում է վրացական շուկա, դա նշանակում է, որ լավ գիտի այդ միջավայրը։ Սա կնպաստի ոչ միայն ներդրումներին, այլ նաև ընդհանուր առմամբ անշարժ գույքի շուկա կբերի նոր չափանիշ»։

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11