Տնտեսական

USD BUY - 371.00+0.00 USD SELL - 374.00+0.00
EUR BUY - 435.00+0.00 EUR SELL - 440.00-2.00
OIL:  BRENT - 94.99-0.79 WTI - 88.59-0.59
COMEX:  GOLD - 4806.60+0.77 SILVER - 79.95-2.94
COMEX:  PLATINUM - 2081.20+0.26
LME:  ALUMINIUM - 3557.50-0.20 COPPER - 13275.00-0.54
LME:  NICKEL - 18250.00+0.73 TIN - 50684.00-0.02
LME:  LEAD - 1974.00+0.61 ZINC - 3408.50-1.09
FOREX:  USD/JPY - 158.96+0.04 EUR/GBP - 1.1773+0.09
FOREX:  EUR/USD - 1.1773+0.09 GBP/USD - 1.3514+0.04
STOCKS RUS:  RTSI - 1152.97+2.19
STOCKS US: DOW JONES - 49442.56-0.01 NASDAQ - 24404.39-0.26
STOCKS US: S&P 500 - 7109.14-0.24
STOCKS JAPAN:  NIKKEI - 59349.17+0.89 TOPIX - 3770.38-0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 26487.48+0.48 SSEC - 4085.08+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10609.08-0.55 CAC40 - 8331.05-1.12
STOCKS EUR:  DAX - 24417.80-1.15
21/04/2026  CBA:  USD - 372.59-0.26 GBP - 503.41-0.57
21/04/2026  CBA:  EURO - 438.2-0.68
21/04/2026  CBA:  GOLD - 57662-723 SILVER - 950-0.84
Իրանի շուրջ ճգնաժամը պատմության մեջ ամենախոշոր նավթային շոկն է առաջացրել
21/04/2026 17:25
Կիսվել

Իրանի շուրջ ճգնաժամը պատմության մեջ ամենախոշոր նավթային շոկն է առաջացրել

Իրանի շուրջ ձևավորված իրավիճակը հանգեցրել է պատմության մեջ ամենամասշտաբային նավթային ճգնաժամին։ Այդ մասին France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը։

«Սա իսկապես պատմության մեջ ամենախոշոր ճգնաժամն է։ Եթե այս նավթային ճգնաժամը միավորենք Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա գազային ճգնաժամի հետ, ապա դա արդեն հսկայական ճգնաժամ է։ Եվ խոսքը միայն նավթի ու գազի մասին չէ․ դա նաև պարարտանյութերն են, նավթաքիմիան, ծծումբը, բոլոր այդ ապրանքները, որոնց պակաս է լինելու», – ասել է Բիրոլը։

Փորձագետը զգուշացրել է, որ ճգնաժամի ամենածանր հետևանքները կզգան զարգացող երկրները։ Նրա կարծիքով՝ դա կհանգեցնի գործազրկության աճի։

«Դա կդանդաղեցնի աճը, և որքան երկար դա շարունակվի, այնքան ավելի ծանր կլինի զարգացող երկրների համար», – ընդգծել է ՄԷԳ ղեկավարը։

Իրանի շուրջ լարվածությունը կտրուկ աճել է փետրվարի վերջին, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը նրա դեմ սկսել են ռազմական գործողություններ։ Հարվածներ են հասցվել խոշորագույն քաղաքներին՝ ներառյալ մայրաքաղաք Թեհրանին, ինչպես նաև Հորմուզի նեղուցում գտնվող նավերին։ Ապրիլի 7-ին ամերիկյան իշխանությունները հայտարարել են երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններից հետո, որոնք տեղի են ունեցել ապրիլի 11-ին Իսլամաբադում, ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հանդես է եկել նոր հայտարարությամբ։ Ապրիլի 13-ից զինվորականները սկսել են Իրանի ծովային շրջափակումը՝ կանգնեցնելով բոլոր այն նավերը, որոնք ուղևորվում են դեպի իրանական նավահանգիստներ կամ դուրս են գալիս դրանցից։

21/04/2026
դրամ
Դոլար (USD)
372.59
-0.26
Եվրո (EUR)
438.2
-0.68
Ռուբլի (RUR)
4.9652
+0.0064
Լարի (GEL)
138.47
-0.15
57662
-723
Արծաթ
950
-0.84