Սաուդյան Արաբիան փետրվարին 4%-ով ավելացրել է նավթի արտահանումը
Սաուդյան Արաբիան փետրվարին նախորդ ամսվա համեմատ 0.7%-ով ավելացրել է նավթի արդյունահանումը, իսկ արտահանումն աճել է 4%-ով: Այս մասին հայտնում է Joint Organization Data Initiative (JODI) պորտալը։
Արտահանման ծավալը կազմել է օրական 7.276 մլն բարել՝ հունվարի 6.993 մլն բարելի դիմաց։ 2025 թվականի փետրվարի համեմատ ցուցանիշն աճել է 11.1%-ով։
Սաուդյան Արաբիայի նավթի արդյունահանումը նախանցյալ ամիս կազմել է օրական 10.882 մլն բարել՝ հունվարի 10.1 մլն բարելի դիմաց։ Տարեկան կտրվածքով արձանագրվել է 21.6% աճ։
Վենեսուելայում նավթի արտադրությունը փետրվարին աճել է 10.5%-ով՝ հասնելով օրական 1.021 մլն բարելի։ Տարեկան արտահայտությամբ ցուցանիշը նվազել է 0.4%-ով։
JODI-ի նախնական գնահատականների համաձայն՝ ԱՄՆ-ն փետրվարին ավելացրել է նավթի արդյունահանումը 3.5%-ով՝ հասնելով օրական 13.709 մլն բարելի՝ նախորդ ամսվա վերանայված 13.246 մլն բարելի համեմատ։ Տարեկան կտրվածքով ցուցանիշն աճել է 4.2%-ով։
Ամերիկյան նավթի արտահանումը, կազմակերպության հաշվարկներով, նախանցյալ ամսին կազմել է օրական 4.138 մլն բարել՝ հունվարի 3.922 մլն բարելի համեմատ (աճ՝ 5.5%), իսկ 2025 թվականի փետրվարի 4.294 մլն բարելի համեմատ՝ նվազել է 3.6%-ով։
