Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Որ երկրներն են 2025-ին առևտրից ամենամեծ եկամուտներն ունեցել
22/04/2026 15:55
Կիսվել

Որ երկրներն են 2025-ին առևտրից ամենամեծ եկամուտներն ունեցել

Տարվա արդյունքներով առևտրային ամենամեծ պրոֆիցիտը՝ մեծ առավելությամբ, արձանագրել է Չինաստանը՝ 1.19 տրիլիոն դոլար։ Երկրորդ տեղում է Գերմանիան՝ 226.4 մլրդ դոլար, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանը՝ 139.3 մլրդ դոլար։ Առաջատար հնգյակը եզրափակել են Իռլանդիան (133.8 մլրդ դոլար) և Նիդերլանդները (118.7 մլրդ դոլար)։

Առևտրից լավ եկամուտներ են ստացել նաև Հարավային Կորեան (77.2 մլրդ դոլար), Շվեյցարիան (65.54 մլրդ), Նորվեգիան (65.496 մլրդ), Սինգապուրը (62.1 մլրդ) և Իտալիան (57.3 մլրդ)։

Տարվա արդյունքներով Սաուդյան Արաբիայի առևտուրը ցույց է տվել 56.5 մլրդ դոլարի պրոֆիցիտ, Բրազիլիան՝ 54.8 մլրդ, Կատարը՝ 51.9 մլրդ։ Առևտրից ստացած եկամուտների ծավալով թոփ-15-ը եզրափակել են Ինդոնեզիան (39.9 մլրդ) և Մալայզիան (35.5 մլրդ)։

Իսկ անցած տարվա արդյունքներով ամենամեծ առևտրային դեֆիցիտը գրանցվել է ԱՄՆ-ում՝ 1.24 տրիլիոն դոլար։ Հնգյակում ընդգրկվել են նաև Մեծ Բրիտանիան (395.3 մլրդ), Հնդկաստանը (310.2 մլրդ), Ֆրանսիան (105.4 մլրդ) և Թուրքիան (92.1 մլրդ)։

Զգալի բացասական ցուցանիշներ են ունեցել նաև Իսպանիան, որի առևտրային դեֆիցիտը կազմել է 68.2 մլրդ դոլար, Հոնկոնգը՝ 57.3 մլրդ, Ֆիլիպինները՝ 49.2 մլրդ, Ուկրաինան՝ 44.4 մլրդ և Իսրայելը՝ 38.2 մլրդ։ Հունաստանի առևտրային դեֆիցիտը կազմել է 37.9 մլրդ դոլար, Պորտուգալիայինը՝ 37.6 մլրդ, իսկ Ռումինիայինը՝ 36.9 մլրդ։ Առևտրից ամենամեծ կորուստ ունեցող երկրների թոփ-15-ը եզրափակել են Եգիպտոսը (34.4 մլրդ դոլար) և Կանադան (22.9 մլրդ դոլար)։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85