ԵՄ-ում ավտոմոբիլային վառելիքը մարտին թանկացել է տարեկան կտրվածքով 12.9%-ով
ԵՄ երկրներում ավտոմոբիլային վառելիքի և յուղերի գները 2026 թվականի մարտին աճել են 12.9%-ով՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ: Այս մասին հայտնել է ԵՄ վիճակագրական վարչությունը։
Թանկացում գրանցվել է գրեթե բոլոր պետություններում։
Գների ամենամեծ աճը արձանագրվել է Գերմանիայում (+19.8%), Ռումինիայում (+19.6%), Նիդերլանդներում (+18.8%), Լատվիայում (+18.5%) և Ավստրիայում (+17.2%)։ Գների նվազում գրանցվել է միայն Հունգարիայում և Սլովենիայում՝ համապատասխանաբար 2.7% և 5.9%։
Եվրամիությունում անցած ամիս դիզելային վառելիքի արժեքը տարեկան կտրվածքով աճել է 19.8%-ով, իսկ բենզինը՝ 9.4%-ով։ 2026 թվականի փետրվարի համեմատ գների աճը կազմել է համապատասխանաբար 19.1% և 10.6%։
