Հայաստանի ֆինանսական շուկայում կա բարձր կենտրոնացվածության խնդիր
Ընթացիկ տարվա առաջին ինն ամսում մեր երկրի բնակչությանը մատուցված ֆինանսական և ապահովագրական ծառայությունների ընդհանուր ծավալը կազմել է 185,92 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 7,3%-ով:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ֆինանսական շուկայում մատուցված ծառայությունների ավելի քան 80%-ը բաժին է ընկել Երևան քաղաքին, ինչը խոսում է բարձր կենտրոնացվածության մասին:
Հատկանշական է, որ մեր երկրում ֆինանսական ծառայություններն ամենապահանջվածներից են: Հաշվետու ամիսներին բնակչությանը մատուցված ծառայությունների համախառն ծավալում ֆինանսական և ապահովագրական ծառայությունների բաժինը կազմել է շուրջ 25%: