Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank
23/04/2026 18:03
Կիսվել

Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank

IDBank-ի և Իդրամի նախաձեռնությամբ ապրիլի 18-ին անցկացվեց ֆինանսական գրագիտության հերթական դասընթացը «Ուսումնական առաքելություն» բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շրջանակում։ Դասընթացին մասնակցեցին շուրջ 50 շահառուներ, ովքեր ձեռք բերեցին ֆինանսական ոլորտին առընչվող կարևոր գիտելիքներ, զարգացրին իրենց թվային և ֆինանսական գրագիտության հմտությունները։

«Ուսումնական առաքելություն» բարեգործական կազմակերպությունը «Մի դրամի ուժը» նախաձեռնության 2026 թվականի հունվար ամսվա շահառուն էր։ Նախաձեռնության շրջանակներում տրամադրված  5․267․346 դրամի շնորհիվ կազմակերպությանը հաջողվեց ապահովել շուրջ 70 շահառուի տեխնոլոգիական և անգլերենի առցանց ուսուցումը՝ ստեղծելով նոր հնարավորություններ նրանց զարգացման և առաջընթացի համար։

Խոսելով ծրագրի կարևորության և դրա շարունակականության մասին՝ IDBank-ի և Իդրամի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշեց. «Մենք մշտապես ձգտում ենք լինել մեր հայրենակիցների կողքին՝ աջակցելով նրանց ոչ միայն ֆինանսապես, այլև գիտելիքի փոխանցման միջոցով։ «Ուսումնական առաքելություն» ՀԿ-ի հետ համագործակցության առաջին փուլը հունվար ամսին ֆինանսական աջակցության տեսքով էր, ուրախ ենք, որ երկրորդ փուլում հնարավորություն ունեցանք հանդիպել նաև շահառուների հետ, անցկացնել ֆինանսական և թվային գրագիտության դասընթաց, քննարկել ֆինանսական աշխարհի մասին իրենց հուզող և հետաքրքրող հարցերը։ Հատկանշական էր նաև մասնակիցների ակտիվությունը ողջ դասընթացի ժամանակ․ վստահ կարող ենք ասել, որ քննարկումը արդյունավետ և բովանդակալից էր», – ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

IDBank-ն ու Իդրամը շարունակում են «Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ» նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով նպաստել համայնքների զարգացմանն ու բնակչության շրջանում ֆինանսական և թվային գրագիտության տարածմանը։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85