Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Հայաստանում է Ցուգիո Մակիմոտոն
14/11/2013 14:13
Կիսվել

Հայաստանում է Ցուգիո Մակիմոտոն

Hitachi Electronic Devices Group-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն և Hitachi-ի գլխավոր գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն Հայաստանում է: Այսօր՝ նոյմեբերի 14-ին, նա այցելել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ, որտեղ ՏՏ ոլորտի գործարար ներկայացուցիչների առջև հանդես է եկել «Կիսահաղորդիչների ոլորտի նորարարությունների ազդեցությունը մեր հասարակությունների վրա» դասախոսությամբ:

Ցուգիո Մակիմոտոն Հայաստան է այցելել՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի՝ 2013թ.-ին իրեն շնորհված հեղինակավոր մրցանակը (Համաշխարհային ՏՏ մրցանակ 2013) ստանալու:

Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա ՀՀ Նախագահի նստավայրում՝ նոյեմբերի 15-ին:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը հիմնվել է Նախագահի 2009թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսելու այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց, ում ներդրումները` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի, բերել են կամ բերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի զարգացումների:

Ցուգիո Մակիմոտոն թվով չորրորդ մրցանակակիրն է: Առաջին մրցանակը 2010թ. ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը: «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի երկրորդ արժանացողն է: Սինապտիկս ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը երրորդ մրցանակակիրն է:

Ինչպես և նախկինում, 2013-ին ևս, մրցանակի ֆինանսավորումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով ստանձնել է Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը՝ տրամադրելով 22 միլիոն դրամ:

«Ժամանակակից աշխարհում, ուր երկրների մրցակցային առավելությունները դրսևորվում են տեխնոլոգիաների և տնտեսական զարգացման ասպարեզներում, ՏՏ-ն համարվում է երկրի տնտեսական աճի առանցքային գործոններից մեկը: Տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում աշխատելով և հայաստանցի մասնագետների ամենօրյա ձեռքբերումների ականատեսը լինելով՝ մենք վստահ ենք, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում նվաճումների և, որպես արդյունք՝ նաև տնտեսական աճի, չիրացված հսկայական ներուժ ունի: Այդ է պատճառը, որ մենք պարտավոր ենք աջակցել այս ոլորտի շարունակական զարգացմանը նպաստող ազգային ծրագրերին»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և հավելել. «ՎիվաՍել-ՄՏՍ-ը սատարում է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը, քանի որ այն հիանալի միջոց է համաշխարհային մակարդակով ՏՏ ոլորտում Հայաստանի հեղինակությունն  ու դիրքը ամրապնդելու համար»:

Մրցանակը հնարավորություն է ընձեռում խրախուսելու Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և մեծ կարևորություն ունի աշխարհի քարտեզի վրա Հայաստանը որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում նվաճումների զգալի պոտենցիալ ունեցող երկիր ներկայացնելու առումով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը համոզված է՝ հայաստանյան երիտասարդությունը տաղանդավոր է և ինքնազարգացման հսկայական ներուժ ունի: Հետևաբար, անհրաժեշտ է աջակցել երիտասարդությանը՝ իր պոտենցիալն իրացնելու, ինքնադրսևորվելու և զարգացման ուղին գտնելու գործում: Մրցանակը հնարավորություն է ընձեռում հայաստանցի երիտասարդների ուշադրությունն ուղղելու դեպի ՏՏ ոլորտը: 

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2