ԱՄՆ-ն մայիսի 11-ից կսկսի վերադարձնել մաքսատուրքերի տեսքով ստացված միջոցները
Ամերիկյան իշխանությունները պատրաստվում են ներմուծման մաքսատուրքերի տեսքով գանձված միջոցների լայնածավալ վերադարձի։ Խոսքը վերաբերում է այն վճարներին, որոնք դատարանը ճանաչել է անօրինական։ Վճարումները կմեկնարկեն մայիսի 11-ից։ Տեղեկությունը փոխանցում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ Միջազգային առևտրի հարցերով դաշնային դատարանի փաստաթղթերին։
Այս պահին մշակման է ընդունվել ներմուծման հայտարարագրերի միայն հինգերորդ մասը, որոնք ընկնում են սակագների կիրառման տակ։ Այդ մաքսատուրքերը սահմանվել էին միջազգային արտակարգ իրավիճակների պայմաններում տնտեսական լիազորությունների մասին օրենքի հիման վրա։ Հայտերի ընդհանուր թվի մոտավորապես 3%-ն արդեն գտնվում է վերադարձի վերջնական փուլում։ Գումարները կփոխանցվեն ԱՄՆ Գանձապետարանի կողմից՝ էլեկտրոնային վճարումների ձևաչափով։
