2026թ. հունվար-մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 307,574 դրամ
2026թ. հունվար-մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 307,574 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Նշենք, որ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 2.9% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6.9%-ով և կազմել 234,785 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 1.7%-ով և կազմել 335,802 դրամ։
Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։
