Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Viva-ն և «Արտիսիմո»-ն ընդլայնում են համագործակցության շրջանակները
03/04/2026 16:34
Կիսվել

Viva-ն և «Արտիսիմո»-ն ընդլայնում են համագործակցության շրջանակները

Հնարավոր խնդիրների վաղ բացահայտումը կարևոր է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈւ), մասնավորապես՝ աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար: Թեման արդիական է հատկապես մարզերում, որտեղ չկան մասնագիտացված կենտրոններ կամ եղած ռեսուրսները բավարար չեն համակարգված և լիարժեք աջակցություն ստանալու համար: Հարցի կարևորությունը գիտակցելով՝ Viva-ն և «Արտիսիմո»-ն որոշել են ընդլայնել չորս ամիս առաջ Գեղարքունիքում մեկնարկած համագործակցությունը և օգտակար լինել նաև Վայոց ձորի մարզի շահառուներին: Տեսանյութ

Եղեգնաձորում գործող «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնն «Արտիսիմո»-ի ստեղծած առաջին մարզային մասնաճյուղն է: Հիմնական կենտրոնը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում է:  Վայոց ձորում 20 գյուղ և մեկ քաղաք սպասարկող մասնաճյուղում տարեկան կտրվածքով մշտական աջակցություն է ստացել 150 երեխա: Viva-ի աջակցությամբ այսուհետ կենտրոնի մասնագիտական թիմը կարող է լիարժեք սպասարկել արդեն իսկ գրանցված 200 երեխայի և նրանց ծնողներին: Անհրաժեշտ թերապիաները կլինեն երկարաժամկետ և հետևողական: Viva-ի աջակցությունը թույլ կտա կենտրոնանալ գոյություն ունեցող երկու կենտրոնների աշխատանքի վրա՝ «Արտիսիմո»-ի համար հավանական դարձնելով հավակնոտ նոր ծրագրերի իրականացումը:

«Մեր համագործակցությունը կարևոր է մի քանի տեսանկյուններից: Մարզերում թիրախային այս խմբի ընտանիքներն առավել խոցելի են՝ մասնագիտական, զարգացման կենտրոններից օգտվելու երբեմն անհնարինության պատճառով: Հեռավորության, ֆինանսական միջոցների սղության և այլ հանգամանքներից ելնելով՝ անհրաժեշտ թերապիաներին մասնակցելու համար մայրաքաղաք մեկնելը հաճախ դառնում է դժվար կամ անհնար։ Մենք պատրաստ ենք աջակցել, քանի որ մարզերում նման կենտրոնների առկայությունը և մասնագետների նվիրումը շատ հարցեր կլուծեն», – ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Եղեգնաձորի «Ոսկեփորիկն» իր տարածքով հարմարեցված է զգայական ինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Թեև աշխատանքներ են իրականացվում նաև ուղղված հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների վերականգնմանը՝ այս փուլում  ուշադրության կենտրոնում աուտիստիկ սիմպտոմատիկա ունեցող երեխաներն են: Մասնագետներն արձանագրում են, որ հինգ տարվա հետևողական ջանքերի շնորհիվ երբեմն հաջողվել է հասնել անհավանական արդյունքի․ փոխվել է նյարդաբանի սկզբնական եզրակացությունը: Դա ոչ միայն նվիրման, այլև աշխատանքի մեթոդաբանության արդյունք է: Հատուկ ուշադրության կենտրոնում է ծնողների հետ տարվող աշխատանքը: Կիրառվում է ծնող-երեխա-մասնագետ շղթան ապահովող մոդել, գիտելիքներ ստացած ծնողները տանը կիրառում են երեխայի հետ շփման ճիշտ մոտեցում:

«Ամենակարևոր հաջողությունը, որին հասել ենք Եղեգնաձորում, ծնողների հետ կուռ համայնքի ստեղծումն է և աշխատանքում ներգրավվածությունը: Առհասարակ, «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի համար կարևոր է երեխա-ծնող-մասնագետ եռանկյունու մոդելը: Դա ունի դրական ևս մեկ կողմ. մեր առաջատար մասնագետները իրենց խնդիրներով ժամանակին «Ոսկեփորիկ» եկած ծնողներն են: Այսօր նրանք արդեն մասնագետ են և կարևոր սյուն են բոլորի համար: Հաջողություն է նաև այն, որ մենք կարողանում ենք ընդլայնվել և մեր գործունեությունը տարածել մարզերով: Իհարկե կա նաև այլ մարզեր գնալու հավակնոտ երազանք, ինչին ձգտելու ենք», – ասել է «Արտիսիմո» մշակութային ՀԿ հիմնադիր Կատերինա Հորստկան:

Մեկ տարի առաջ Եղեգնաձորի «Ոսկեփորիկ» կենտրոնում դրամահավաքի միջոցով սկսել են իրականացնել նաև ամբուլատոր սպասարկմանը ոչ հատուկ խորացված հետազոտություններ՝ առավել համակարգված մոտեցում ցուցաբերելու համար:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85