Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ԱՄՆ-ի շրջափակման պատճառով Իրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը
04/05/2026 22:28
Կիսվել

ԱՄՆ-ի շրջափակման պատճառով Իրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը

Իրանի իշխանությունները, կապված ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շարունակվող շրջափակման հետ, ստիպված են նվազեցնել արդյունահանվող նավթի ծավալները: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։

«Քանի դեռ ԱՄՆ-ի շրջափակումը Հորմուզի նեղուցի շրջանում ճնշում է գործադրում Իրանի նավթային առևտրի վրա, վերջին շաբաթների ընթացքում երկրի արտահանումը նվազել է, իսկ պահեստարաններն արագ լցվում են։ Իրանի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ երկիրը սկսել է կրճատել արդյունահանումը», – հայտնում է գործակալությունը։

Bloomberg-ի զրուցակիցը պարզաբանել է, որ իշխանությունները նման քայլերի են դիմել՝ պահեստարանների ծավալների լիովին սպառումը թույլ չտալու նպատակով։ Սակայն նա չի նշել, թե որքանով է արդեն նվազել արդյունահանումը։

Գործակալության աղբյուրները նաև հայտնել են, որ իրանցի ինժեներները՝ երկարատև պատժամիջոցների ազդեցությունից և արտադրության բազմակի խափանումներից հետո գիտեն, թե ինչպես կարելի է նավթահորերը պահպանել (կոնսերվացնել) առանց երկարաժամկետ վնասի, և հետագայում կարող են դրանք արագ կրկին շահագործել։ Պաշտոնյաներից մեկը նշել է, որ ժամանակավորապես կարող է դադարեցնել դրանց մինչև 30%-ի աշխատանքը։

Իրանի իշխանությունների ներկայացուցիչները ընդունել են, որ այն միջոցները, որոնք թույլ կտան պահպանել ոլորտի աշխատունակությունը, կարող են արդյունավետ լինել միայն որոշ ժամանակ։

Անցած չորեքշաբթի Axios-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին ենթադրել է, որ Իրանը դժվարություններ է կրում՝ նավթ արտահանելու անհնարինության պատճառով: Միաժամանակ պորտալն ընդգծել է, որ որոշ վերլուծաբաններ համաձայն չեն նման կանխատեսման հետ։

Իր հերթին Bloomberg-ը ներկայացնում է պաշտոնյաների կարծիքը, ըստ որի՝ ներկայիս արդյունահանման մակարդակի պահպանման դեպքում Իրանը մոտավորապես մեկ ամիս ունի մինչև նավթի պահեստավորման հնարավորությունների սպառումը։

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11