Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Evocabank-ը և Proparco-AFD-ն ստորագրել են 20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր
06/05/2026 13:52
Կիսվել

Evocabank-ը և Proparco-AFD-ն ստորագրել են 20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր

Evocabank-ը և Proparco-AFD-ն ստորագրել են 20 մլն եվրոյի վարկային համաձայնագիր՝ ուղղված Հայաստանում կանանց ձեռներեցության և վերականգնվող էներգիայի զարգացմանը։

Նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցը նոր էջ բացեց Ֆրանսիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերություններում, որի շրջանակում Evocabank-ը և Proparco-AFD-ն (Groupe Agence française de développement) ստորագրեցին 20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր` նպաստելու Հայաստանում զարգացման երկու կարևոր խնդրի՝ կանանց տնտեսական հզորացման և երկրի էներգետիկ անցման ապահովմանը:

Հայաստանում կանայք կազմում են գործարար համայնքի ընդամենը 17%-ը: Այս կառուցվածքային բացը սահմանափակում է երկրի տնտեսական ներուժը և սոցիալական միասնությունը:

Միևնույն ժամանակ, Հայաստանն ակտիվորեն ձգտում է նվազեցնել էներգիայի ներմուծումից կախվածությունը և արագացնել վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցումը:

Վարկային գծի կեսը` 10 միլիոն եվրոն, կօգտագործվի կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների ֆինանսավորման նպատակով՝ ամրապնդելով կանանց համար ֆորմալ ֆինանսավորման աղբյուրների հասանելիությունը և ձեռներեցության զարգացումը: Գործարքը համապատասխանում է այն չափանիշներին, որոնք սահմանել է 2X Challenge-ը՝ զարգացման ֆինանսական հաստատությունների միջազգային նախաձեռնությունը գենդերային առումով զգայուն ներդրումների ոլորտում:

Մնացած 10 միլիոն եվրոն կուղղվի Evocabank-ի վերականգնվող էներգետիկայի պորտֆելի զարգացմանը՝ նպաստելով Հայաստանի մաքուր էներգիայի ստեղծման նախագծերի իրագործմանը: Ընդհանուր առմամբ, կապահովվի մոտ 17,000 աշխատատեղ և աջակցություն կստանա ավելի քան 300 միկրո, փոքր և միջին ձեռնարկություն:

Այս համաձայնագիրը արտացոլում է երկու գործընկերների համատեղ հանձնառությունը. Evocabank-ը՝ որպես Հայաստանի ամենաառաջադեմ ֆինանսական հաստատություններից մեկը, և Proparco–AFD-ն՝ որպես երկրի մասնավոր հատվածի զարգացմանն աջակցող գործընկեր, միավորում են ուժերը՝ նպաստելու կին ձեռներեցների և մաքուր էներգիայի հասանելիություն փնտրող համայնքների ֆինանսավորմանը։

Ստորագրման արարողությունն անց է կացվել EPC 2026 Summit-ի (European Political Community) շրջանակում:

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց. «Այս համաձայնագիրը նշանակալի նվաճում է Evocabank-ի համար և կարևոր քայլ՝ դեպի Հայաստանի երկարաժամկետ տնտեսական զարգացումը։ Proparco-AFD-ի հետ նոր գործընկերությունն արտացոլում է մեր շարունակական հանձնառությունը՝ մեծացնելու Բանկի ազդեցությունը՝ համաշխարհային փորձը համատեղելով տեղի առանձնահատկությունների հետ։ Տարիների ընթացքում Evocabank-ը աջակցել է կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին՝ ընդլայնելով ֆինանսավորման հասանելիությունը և խթանելով ձեռներեցությունը, ուստի համաձայնագիրը հանձնառության ամրապնդման ևս մեկ դրսևորում է։ Մենք հավատարիմ ենք մեր առաքելությանը՝ ստեղծելու իրական արժեք մեր հաճախորդների համար՝ առաջարկելով նորարարական ֆինանսական լուծումներ և օգնելով ձևավորել ավելի կայուն ապագա»։

Proparco-ն, որպես Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) դուստր ձեռնարկություն, գործում է Ֆրանսիայի միջազգային զարգացման և համերաշխության ծրագրի շրջանակում: Այն իր գործունեութունն է ծավալում Աֆրիկայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի, Եվրասիայի և Մերձավոր Արևելքի ավելի քան 115 երկրներում:  Կենտրոնանալով կայուն զարգացման ոլորտում նորարարությունների աջակցման վրա և համագործակցելով ապագայի մասնավոր հատվածը ձևավորող նորարարների հետ՝ Proparco-ն նպաստում է բազմաթիվ աշխատատեղերի ստեղծմանը, անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների մատակարարմանը, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարին: Proparco-ն ակտիվորեն մասնակցում է Ֆրանսիայի միջազգային գործընկերությունների ամրապնդմանը և կայուն ներդրումային քաղաքականության իրականացմանը։

Որպես Հայաստանում գրանցված առաջին առևտրային Բանկ՝ Evocabank-ը ոչ միայն մատուցում է արագ, հարմար և նորարարական բանկային ծառայություններ, այլև խթանում է ժամանակակից բանկային մշակույթը։ Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում բջջային ծառայությունների զարգացմանը՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ ցանկացած ֆինանսական գործարք կարող է իրականացվել առանց Բանկ այցելելու՝ անմիջապես EvocaTOUCH հավելվածի միջոցով։ Բանկը կարևորում է փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) դերը Հայաստանում և ֆիզիկական անձանց ու ՓՄՁ-ներին տրամադրում է ժամանակակից թվային գործիքներ, գերարագ և ճկուն ֆինանսական լուծումներ, ինչպես նաև ոլորտի առաջատար մասնագետների կողմից անհատականացված աջակցություն։ Դրա մասին են վկայում հեղինակավոր միջազգային ամսագրերի և կազմակերպությունների կողմից ստացած բազմաթիվ մրցանակները, ինչպիսիք են՝ «Լավագույն բանկը Հայաստանում», «Լավագույն թվային բանկը Հայաստանում», «Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում», «Լավագույն բանկային հավելվածը Հայաստանում» և այլն։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85