Anthropic-ը կստանա մուտք SpacexAI-ի խոշոր տվյալների կենտրոնի հզորություններին
Արհեստական բանականության ստարտափ Anthropic-ը համաձայնագիր է կնքել Իլոն Մասկի SpacexAI ընկերության հետ, որը թույլ կտա էապես ընդլայնել իր հաշվարկային հզորությունները՝ իր արտադրանքների նկատմամբ աճող պահանջարկի պայմաններում: Այս մասին ասվում է ընկերությունների համատեղ հաղորդագրությունում։
SpacexAI-ն Anthropic-ին կտրամադրի մուտք դեպի իր խոշոր տվյալների կենտրոնի հզորությունները Մեմֆիսում, որը հայտնի է որպես Colossus 1։
Anthropic-ը նախատեսում է օգտագործել այդ հզորությունները՝ անմիջապես ավելացնելու համար այն ռեսուրսները, որոնք հասանելի են իր ծառայության օգտատերերին Claude Pro և Claude Max սակագնային փաթեթներով։
Ընկերությունում նշում են, որ SpacexAI-ի հետ գործընկերությունը թույլ կտա էականորեն մեծացնել հաշվարկային հզորությունները և նվազեցնել սահմանափակումները, որոնք առկա են իրենց ԱԲ արտադրանքներում։
SpacexAI-ն նշել է, որ Anthropic-ը նաև հետաքրքրված է ուժերի միավորմամբ՝ ստեղծելու ԱԲ-ի համար ուղեծրային հաշվարկային ենթակառուցվածք՝ մի քանի գիգավատտ հզորությամբ։
Հաղորդագրությունում ընդգծվում է, որ հաջորդ սերնդի ԱԲ մոդելների ուսուցման և աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ հաշվարկային հզորություններն արագ աճում են և գերազանցում այն հնարավորությունները, որոնք ցամաքային էներգամատակարարման ենթակառուցվածքը, հողային ռեսուրսները և հովացման համակարգերը կարող են ապահովել պահանջվող ժամկետներում։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

