Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
KPMG․ ԵՄ-ն կկորցնի 367.8 մլրդ եվրո՝ կիբերանվտանգության մասին օրենքում փոփոխության ընդունումից հետո
07/05/2026 15:34
Կիսվել

KPMG․ ԵՄ-ն կկորցնի 367.8 մլրդ եվրո՝ կիբերանվտանգության մասին օրենքում փոփոխության ընդունումից հետո

ԵՄ-ն կկորցնի 367.8 մլրդ եվրո՝ կիբերանվտանգության մասին օրենքում Cybersecurity Act 2 (CSA2) փոփոխության ընդունումից հետո։ Այդ գնահատականը ներկայացված է ԵՄ-ում Չինաստանի Առևտրաարդյունաբերական պալատի և խորհրդատվական KPMG ընկերության համատեղ զեկույցում։

Եթե Եվրամիությունը խստացնի կարգավորումները և հրաժարվի չինական տեխնոլոգիական մատակարարներից 18 ռազմավարական կարևոր ոլորտներում, ապա ԵՄ անդամ պետությունների ընդհանուր կորուստները հինգ տարվա ընթացքում կկազմեն 367.8 մլրդ եվրո։ Այս գումարը համարժեք է միության գրեթե երկու տարեկան բյուջեին։ Վնասը կհասնի այնպիսի ոլորտների, ինչպիսիք են էներգետիկան, հեռահաղորդակցությունը, ֆինանսական ենթակառուցվածքները, լոգիստիկան և արտադրությունը, պետական ծառայությունները, ինչպես նաև առողջապահությունն ու գիտական հետազոտությունները։

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ սարքավորումների փոխարինումից, ապամոնտաժումից և ակտիվների դուրսգրումից առաջացող ուղղակի կորուստները կկազմեն 40%։ Նրանց հաշվարկներով՝ սոցիալական կորուստները, որոնք ներառում են տնտեսական արդյունավետության նվազումը և թվայնացման ուշացումը, կհասնեն 28%։ Տեխնոլոգիական համակարգերի վերակառուցման և ռեսուրսների վերաբաշխման վրա կհատկացվի կորուստների 22%, իսկ իրավական ծախսերը՝ կապված վեճերի լուծման, կրկնակի սերտիֆիկացման և կարգավորող պահանջների պահպանման հետ, կկազմեն 10%։

Էներգետիկ ոլորտում ծախսերը կարող են հասնել 79.9 մլրդ եվրոյի, հեռահաղորդակցությունում՝ 57.4 մլրդ եվրոյի, իսկ լոգիստիկայի և արտադրության ոլորտներում՝ 114.6 մլրդ եվրոյի։

Զեկույցում կանխատեսվում է տարեկան կորուստների աստիճանական աճ․ 39.1 մլրդ եվրո՝ 2026-ին, 55.1 մլրդ եվրո՝ 2027-ին, մինչև 93 մլրդ եվրո՝ 2028-ին, 91 մլրդ եվրո՝ 2029-ին և 89.6 մլրդ եվրո՝ 2030-ին։

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ օրենքում առաջարկվող փոփոխությունները հաշվի չեն առնում ԵՄ անդամ երկրների միջև տարբերությունները՝ արդյունաբերության կառուցվածքի, ֆիսկալ հնարավորությունների և թվայնացման պատրաստվածության մակարդակի առումով։ Արդյունքում տնտեսական կորուստները կլինեն խիստ անհամաչափ։ Ամենամեծ բեռը կկրեն Գերմանիան (171 մլրդ եվրո), Ֆրանսիան (46 մլրդ եվրո) և Իտալիան (37 մլրդ եվրո)։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12