
Մեր երկրում որակավորման վկայական ունի 596 հաշվապահ
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում նոյեմբերի 13-ին անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքները:
Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 23 դիմորդներից քննությանը մասնակցել են 11 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 3-ին:
Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ 2013 թվականի ընթացքում անցկացվել է հաշվապահների որակավորման 10 քննություն, որոնց արդյունքներով 39 դիմորդի տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում 18.11.2013թ. դրությամբ որակավորման վկայական ունի 596 հաշվապահ: