Չինաստանի ներդրումային գրավչությունը շարունակում է աճել
Ընթացիկ տարվա հոկտեմբերին Չինաստանը ներգրավել է շուրջ 8,42 մլրդ ԱՄՆ դոլարի օտարերկրյա ներդրումներ: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ցուցանիշը աճել է 1,24%-ով: Այս մասին են վկայում Չինաստանի Առևտրի նախարարության հրապարակած տվյալները:
Դրանց համաձայն՝ հաշվետու ամսում, նախորդ՝ սեպտեմբեր ամսվա համեմատ, Չինաստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումները կրճատվել են: Սեպտեմբերին չինական տնտեսություն էր հոսել 8,84 մլրդ ԱՄՆ դոլարի օտարերկրյա ներդրում:
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Չինաստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումները ավելացել են 5,77%-ով և կազմել 97,03 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք նաև, որ այս տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով Չինաստանի տնտեսությունը տարեկան կտրվածքով գրանցել էր 7,8% աճ: