Գերմանիայում գնաճն ապրիլին հասել է 2.9%-ի՝ Իրանի շուրջ հակամարտության ֆոնին
Գերմանիայում գնաճն ապրիլի արդյունքներով՝ Իրանի շուրջ հակամարտության ֆոնին, արագացել է և կազմել 2.9%՝ տարեկան հաշվարկով։ Այդ վերջնական տվյալները ներկայացրել է Գերմանիայի Դաշնային վիճակագրական ծառայությունը՝ հաստատելով նախնական գնահատականը։
Մարտին գնաճի մակարդակը կազմել էր 2.7%, իսկ փետրվարին՝ 1.9%։ Վերջին անգամ նման բարձր գնաճ՝ ինչպես 2026 թվականի ապրիլին, գրանցվել էր 2024 թվականի հունվարին։
«Իրանում պատերազմի հետևանքով էներգակիրների գների հերթական աճը երկրորդ ամիսն է, ինչ ուժեղացնում է ընդհանուր գնաճը։ Հատկապես զգալի է սպառողների համար վառելիքի վրա պահպանվող գնային ճնշումը», – հայտարարել է վիճակագրական ծառայության ղեկավար Ռութ Բրանդը։
Նախորդ ամսվա համեմատ սպառողական գները 2026 թվականի ապրիլին աճել են 0.6%-ով։ Սննդամթերքի գները տարվա ընթացքում աճել են 1.2%-ով, ինչը ցածր է միջին ցուցանիշից։
Վերջին տարիներին Գերմանիան անցնում է երկարատև տնտեսական ճգնաժամի միջով։ Սկզբում այն պայմանավորված էր COVID-19 համավարակով, իսկ հետո խորացել է Ռուսաստանի գազի մատակարարումների դադարեցումից հետո։
