Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Ֆասթ Բանկը «Music Through Centuries» հայ-ավստրիական մշակութային միջոցառման գլխավոր գործընկերն է
12/05/2026 16:14
Կիսվել

Ֆասթ Բանկը «Music Through Centuries» հայ-ավստրիական մշակութային միջոցառման գլխավոր գործընկերն է

Ֆասթ Բանկի գլխավոր գործընկերությամբ և «Temple of Arts» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ս.թ․մայիսի 31-ին Գառնու տաճարի հարակից տարածքում տեղի կունենա «Music Through Centuries» հայ-ավստրիական լայնամասշտաբ մշակութային իրադարձությունը։ Միջոցառմանը հանդես են գալու Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, որոնք առաջին անգամ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ համատեղ ելույթ կունենան նույն բեմում: «Music Through Centuries» միջոցառումն իրականացվում է Ավստրիայի քաղաքական ներկայացուցիչների՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում։

Նախագծի հիմնադիր և հեղինակ Արարատ Մղդսյանի ու համահիմնադիր Գլադսթոն Մահիբի տեսլականը հանգում է դարերի միջով ձևավորված երաժշտական ուղևորության մեջ. միջոցառման ծրագիրը բացահայտում է հնագույն հնչյուններից մինչև Մոցարտի և Խաչատրյանի դասական գործերը ձգվող երաժշտական պատմություն՝ մեկ բեմում միավորելով Ավստրիայի և Հայաստանի մշակութային գեղարվեստական ավանդույթները։

Միջոցառման հատուկ հյուրեր Ինգա և Անուշ Արշակյանները կկատարեն բացառիկ, բեմից չներկայացված ստեղծագործություններ՝ հանդիսատեսին փոխանցելով հայ երաժշտարվեստի կենարար շունչը: Երեկոյի ընթացքում հանդես կգան նաև հայտնի ջութակահարներ Յոհաննես Տոմբյոկը և Ջուլիա Գենգեն։

«Temple of Arts» ՀԿ հիմնադիր և նախագծի հեղինակ Արարատ Մղդսյանը նշել է, որ միջոցառումը դիվանագիտական նշանակություն ունի և դուրս է սովորական համերգի ձևաչափից․ «Մեր ավստրիացի գործընկերների հետ միասին տարիներ շարունակ այցելել ենք Հայաստան տարբեր ծրագրերի շուրջ, և ավստրիացի գործընկերները շատ սիրեցին հայկական մշակույթը։ Մենք մտածեցինք ստեղծել մի նախագիծ, որը կլինի կամուրջ երկու պետությունների, երկու մշակույթների միջև և կարող է ցույց տալ նմանությունները։ Շատ ուրախ ենք համագործակցել Ֆասթ Բանկի հետ, ուրախ ենք, որ Հայաստանում ընկերություններ կան, որոնք նմանատիպ մշակութային միջոցառումներին և նախագծերին աջակցում են», – ասել է նա։

Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ջութակահար Յոհաննես Տոմբյոկն էլ ընդգծել է, որ այս նախագիծն իր համար հետաքրքիր փորձառություն է լինելու․ «Ինձ համար չափազանց հետաքրքիր նախագիծ է․ միասին նվագել այնպիսի երաժիշտների հետ, որոնց հետ երբևէ չեմ նվագել, ովքեր ունեն լրիվ այլ երաժշտական մշակույթ, որը գալիս է ամբողջովին այլ միջավայրից։ Հատկապես հետաքրքիր է ինձ համար Արամ Խաչատրյանի  երաժշտությունը։ Ես  նրան դեռ մանկուց եմ ճանաչում, միշտ լսել եմ նրա ստեղծագործությունները և հիմա տեսնել դրա ակունքներն ինձ համար շատ հետաքրքիր է», – ասել է երաժիշտը։

Ի դեպ, միջոցառման հասույթի մի մասն ուղղվելու է Արցախից տեղահանված երեխաների կարիքների աջակցմանը։

«Temple of Arts» ՀԿ համահիմնադիր Գլադսթոն Մահիբն էլ խոսել է մշակույթների միջև կենդանի երկխոսության կարևորության մասին՝ դիտարկելով այն որպես փոխադարձ ներշնչանքի աղբյուր․ «Ինձ համար այս նախագիծը խորհրդանշում է կապի մի կարևոր կետ՝ մի տարածք, որտեղ երկու երկրների մշակութային շերտերը միավորվում են։ Չնայած իրենց տարբերություններին, նրանք կապված են խորը պատմական հիմքերով և ապագայի հանդեպ ընդհանուր տեսլականով։ Սա մշակույթների միջև կենդանի երկխոսություն է՝ հիմնված հարգանքի, անկեղծ հետաքրքրասիրության և փոխադարձ ներշնչանքի վրա։ Համերգային ծրագիրն ինքնին իսկապես եզակի է։ Դրա հնչողությունը լեռների և հնագույն ճարտարապետության գրկում ստեղծում է յուրահատուկ մթնոլորտ, որը և՛ վեհաշուք է, և՛ մտերմիկ»։

«Music Through Centuries»  միջոցառման տոմսերը հասանելի են FastTicket հարթակում։ Միջոցառումն իրականացվում է նաև «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մաս կազմող ArLeAМ-ի և Fast Shift-ի գործընկերությամբ։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83