Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Արհեստական բանականությունն արագացրել է Չինաստանի արտահանումը՝ արտասահմանյան վաճառքներից ժամում բերելով մոտ 500 մլն դոլար
12/05/2026 16:59
Կիսվել

Արհեստական բանականությունն արագացրել է Չինաստանի արտահանումը՝ արտասահմանյան վաճառքներից ժամում բերելով մոտ 500 մլն դոլար

Չինաստանի արտահանումն ապրիլին կտրուկ արագացել է՝ արհեստական բանականության շուրջ բումի շնորհիվ։

Goldman Sachs-ի և Nomura-ի գնահատմամբ՝ անցած ամիս Չինաստանի արտահանման աճի մոտ կեսն ապահովել են կիսահաղորդիչների, համակարգիչների և ԱԲ-ի հետ կապված այլ արտադրանքի մատակարարումները։ Արդյունքում Չինաստանի ընդհանուր արտահանումը տարեկան հաշվարկով աճել է 14%-ով և հասել ռեկորդային 359 մլրդ դոլար ամսական մակարդակի՝ ժամում մոտավորապես 500 մլն դոլար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Հատկապես բարձր է եղել միկրոսխեմաների արտահանման աճը․ չիպերի արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 100%-ով։ Ավտոմատ տվյալների մշակման սարքավորումների և բաղադրիչների վաճառքը, որոնց մեջ մտնում են նոութբուքեր, պլանշետներ և դրանց մասեր, աճել է 47%-ով։

Միաժամանակ ԱԲ-ն փոխում է նաև Չինաստանի ներմուծման կառուցվածքը․ արտասահմանյան բարձր տեխնոլոգիական արտադրանքի գնումներն աճել են 42%-ով։

IDram

Պարադոքսալ կերպով այս արտահանման աճին նպաստող գործոններից մեկը հենց ԱՄՆ-ն է։ Մինչ Վաշինգտոնը և Պեկինը շարունակում են տնտեսական որոշակի տարանջատման քաղաքականությունը, երկու տնտեսություններն էլ ավելի են կախված նույն ուժից՝ ԱԲ ներդրումների գլոբալ բումից։ Ամերիկյան տեխնոլոգիական հսկաների մեծ ծախսերը տվյալների կենտրոնների և հաշվարկային ենթակառուցվածքի զարգացման վրա խթանում են բաղադրիչների և սարքավորումների պահանջարկը, որոնց զգալի մասն արտադրվում է Չինաստանում և Ասիայում։

ԱԲ բումը ցույց է տալիս, թե դեռևս որքան սերտ են ԱՄՆ-ն և Չինաստանը կապված գլոբալ տեխնոլոգիական մատակարարման շղթաներով։ Մինչ Ամերիկան առաջատար է ԱԲ ներդրումների ծավալով, Չինաստանը փաստացի դարձել է ԱԲ-ի հետ կապված ապրանքների խոշորագույն համաշխարհային մատակարար, թեև շարունակում է կախված մնալ որոշ կարևոր տեխնոլոգիաների ներմուծումից՝ հատկապես ամենաառաջադեմ չիպերից։

Դոնալդ Թրամփի ներկայիս նախագահական ժամկետի ընթացքում Չինաստանի ինտեգրալ սխեմաների արտահանումը մոտավորապես կրկնապատկվել է և ապրիլին առաջին անգամ գերազանցել է 31 մլրդ դոլար։ Աճի մի մասը բացատրվում է ցածր բազայով, սակայն նույնիսկ ԱՄՆ մատակարարումները ցույց են տվել տարվա ընթացքում ամենամեծ աճը՝ 2025-ի մեծ մասում արձանագրված անկումներից հետո։ Նմանատիպ աճեր են արձանագրվում նաև Հարավային Կորեայի և Թայվանի կիսահաղորդիչ արտադրողների մոտ։

Բարձր տեխնոլոգիական արտահանումը օգնում է Չինաստանի տնտեսությանը մասամբ փոխհատուցել Իրանի հետ պատերազմի և հումքային ապրանքների գների աճի ազդեցությունը։ Մինչ աշխատատար ավանդական ոլորտները՝ խաղալիքներից մինչև հագուստ, բախվում են ճնշումների, ԱԲ բաղադրիչների և էլեկտրոնիկայի մատակարարումները դառնում են նոր աճի աղբյուր։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04