Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026թ. հունվար-փետրվարին կազմել է 3․06 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է
12/05/2026 21:44
Կիսվել

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026թ. հունվար-փետրվարին կազմել է 3․06 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է

2026թ. հունվար-փետրվարին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 3․06 մլրդ դոլար, ինչը 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 259․8 մլն դոլարով կամ 9․27%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 822․5 մլն դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 17․37%-ով կամ 172․95 մլն դոլարով։

Երկրորդը տեղում Չինաստանն է՝ 454․5 մլրդ դոլար, աճ՝ 18․36%։ Եռյակը եզրափակում է ԱՄԷ-ն՝ 142․1 մլն դոլար, անկում՝ 40․9%։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 104․8 մլն դոլար, անկում՝ 6․04%։ Հինգերորդ տեղում է Գերմանիան է՝ 89․9 մլն դոլար, աճ՝ 48․21%։ Վեցերորդն ԱՄՆ-ն է՝ 78․1 մլն դոլար, աճ՝ 35․34%։ Յոթերորդն Իտալիան է՝ 57․6 մլն դոլար, աճ՝ 17․13%։  Ութերորդ հորիզոնականում Շվեյցարիան է՝ 52 մլն դոլար, աճ՝ 106․88%։ Իններորդն Իրաքն է՝ 50․8 մլն դոլար, անկում՝ 7․67%։ Տասնյակը եզրափակում է Բրազիլը՝ 31․5 մլն դոլար, աճ՝ 141․36%։

Ինչ վերաբերում է երկրների համախմբերին, ապա ԱՊՀ երկրների հետ առևտուրն նվազել է 13․65%-ով և կազմել 912․5 մլն դոլար, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 877․6 մլն դոլար, անկում՝ 14․71%։

ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 61․6%-ով և կազմել 482․3 մլրդ դոլար, իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալն աճել է 15․19%-ով և կազմել 1,669․3 մլն դոլար։

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11