Տնտեսական

USD BUY - 367.00-0.50 USD SELL - 369.50-1.50
EUR BUY - 429.00+0.00 EUR SELL - 435.50-0.50
OIL:  BRENT - 105.21+4.95 WTI - 99.15+3.91
COMEX:  GOLD - 4728.10+0.16 SILVER - 85.90+6.84
COMEX:  PLATINUM - 2107.30+2.33
LME:  ALUMINIUM - 3579.50+2.18 COPPER - 13943.00+2.73
LME:  NICKEL - 19253.00+1.91 TIN - 55708.00+3.40
LME:  LEAD - 1987.50+0.63 ZINC - 3480.00+1.46
FOREX:  USD/JPY - 157.57+0.59 EUR/GBP - 1.1757-0.23
FOREX:  EUR/USD - 1.1757-0.23 GBP/USD - 1.3583-0.36
STOCKS RUS:  RTSI - 1126.55+2.28
STOCKS US: DOW JONES - 49704.47+0.19 NASDAQ - 26274.13+0.10
STOCKS US: S&P 500 - 7412.84+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 62742.57+0.52 TOPIX - 3872.90+0.83
STOCKS CHINA:  HANG SENG - 26347.91-0.22 SSEC - 4214.49-0.25
STOCKS EUR:  FTSE100 - 10269.43+0.36 CAC40 - 8056.38-0.69
STOCKS EUR:  DAX - 24350.28+0.05
12/05/2026  CBA:  USD - 368.62-0.34 GBP - 498.82-2.6
12/05/2026  CBA:  EURO - 432.76-1.47
12/05/2026  CBA:  GOLD - 56047-197 SILVER - 952.85-3.73
2026թ. հունվար-մարտին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 7․3%-ով
12/05/2026 22:28
Կիսվել

2026թ. հունվար-մարտին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 7․3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-մարտին Հայաստանում արտադրվել է 2,817.6[1] մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 7․3%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը աճել է 45․1%-ով և կազմել 1,244.0 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն նվազել է 34․3%-ով և կազմել 337.9 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը նվազել է 1․4%-ով և կազմել 936.9 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը աճել է 2․5 անգամ և կազմել 0.4 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունը աճել է 1․4%-ով և կազմել 298.4[1] մլն կՎտ ժամ։

[1]Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ներառված են նաև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները (ինքնավար էներգաարտադրողների կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին առաքված էլեկտրական էներգիայի ընդհանուր ծավալը՝ 79.8 մլն. կՎտ. ժամ, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողների կողմից արտադրված և տեղում սպառած (դարձափոխիչային՝ ռեվերսային առևտրային հաշվիչների կողմից չարձանագրված) էլեկտրական էներգիայի ծավալները, մոտարկված հաշվարկներով՝ 72.9 մլն. կՎտ. ժամ` համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների): Ընդ որում, գործող մեթոդաբանության համաձայն ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի արժեքային տվյալները չեն ներառվում էլեկտրաէներգիայի արտադրության արժեքային ծավալներում: Նշյալով պայմանավորված՝ ըստ էլեկտրակայանների էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքն արժեքային և բնեղեն արտահայտությամբ տարբեր է:

12/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.62
-0.34
Եվրո (EUR)
432.76
-1.47
Ռուբլի (RUR)
4.9787
-0.0174
Լարի (GEL)
137.73
+0.06
56047
-197
Արծաթ
952.85
-3.73