
Եվրոպական ավտոշուկան գրանցել է աճ
Հոկտեմբերին, արդեն երկրորդ ամիսն անընդմեջ, Եվրոպայում գրանցվել է ավտոմեքենաների վաճառքի աճ, ինչը տեղի է ունեցել 2011 թվականից ի վեր առաջին անգամ: Հաշվետու ամսում Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքի ծավալներն ավելացել են 4,6%-ով: Այս մեկ ամսում վաճառվել է 1,04 մլն նոր ավտոմեքենա:
Ավտոմեքենաների վաճառքի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Իսպանիայում՝ շուրջ 34%: վաճառքի ցուցանիշների աճ է գրանցվել նաև Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում: