Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՕՊԵԿ-ը ներկայացրել է մայիսյան հաշվետվությունը` նավթի շուկայի վերաբերյալ
14/05/2026 14:31
Կիսվել

ՕՊԵԿ-ը ներկայացրել է մայիսյան հաշվետվությունը` նավթի շուկայի վերաբերյալ

ՕՊԵԿ-ը հաշվետվությամբ ներկայացրել է հիմնական ցուցանիշները, որոնք ազդում են նավթի շուկայի պահանջարկի, առաջարկի և հավասարակշռության միտումների վրա, ինչպես նաև կանխատեսում է, թե ինչ սպասել «սև ոսկու» շուկայից։

Փաստաթղթի համաձայն՝ ՕՊԵԿ+ երկրները, որոնք մասնակցում են նավթի արդյունահանման կրճատման վերաբերյալ համաձայնագրին, 2026 թվականի ապրիլին նվազեցրել են արտադրությունը 1.629 մլն բարել/օր ծավալով և արդյունահանել են պլանից 9.908 մլն բ/օ-ով պակաս՝ հաշվի առնելով կամավոր կրճատումները և փոխհատուցումները։

Առանց Լիբիայի, Իրանի և Վենեսուելայի, որոնք ազատված են համաձայնագրի կատարումից, դաշինքի երկրների արտադրության ծավալը կազմել է 27.998 մլն բ/օր։ Իսկ ապրիլի համար նախատեսված բոլոր կամավոր սահմանափակումներն ու փոխհատուցման գրաֆիկները հաշվի առնելով՝ ՕՊԵԿ+ երկրները պետք է արդյունահանեին 37.906 մլն բ/օ։ Այսպիսով, դաշինքի նավթի արդյունահանումը պլանից ցածր է եղել 9.908 մլն բ/օր ծավալով։

Բացի այդ, ՕՊԵԿ+ ութ երկրները, որոնք կամավոր կրճատում են նավթի արդյունահանումը, 2026 թվականի ապրիլին նվազեցրել են արտադրությունը 1.665 մլն բարել/օր ծավալով և արդյունահանել են համաձայնեցված պլանից 9.279 մլն բ/օր պակաս՝ կամավոր կրճատումների և փոխհատուցումների հաշվառմամբ։

Համաձայն պայմանավորվածության՝ ապրիլին այդ «ութնյակը» պետք է ավելացներ արդյունահանումը 632 հազար բ/օրով՝ մարտի համեմատ՝ քվոտաների բարձրացման և նախկինում թույլ տրված գերնավթարդյունահանման փոխհատուցման պարտավորությունների նվազեցման հաշվին։ Արտադրության պլանային մակարդակը սահմանվել էր 32.71 մլն բ/օր։ Սակայն փաստացի արդյունահանումը մարտի համեմատ նվազել է 1.665 մլն բ/օրով և կազմել 23.431 մլն բ/օր։ Այսպիսով, ընդհանուր արտադրությունը սահմանված պլանից ցածր է եղել 9.279 մլն բ/օրով։

ՕՊԵԿ-ը նվազեցրել է 2026 թվականին աշխարհում նավթի պահանջարկի աճի կանխատեսումը 200 հազար բարել/օրով՝ մինչև 1.2 մլն բ/օր, մինչդեռ նախկինում սպասվում էր 1.4 մլն բ/օր աճ։

Այսպիսով, ՕՊԵԿ-ի կանխատեսմամբ՝ 2026 թվականին նավթի համաշխարհային սպառումը կարող է կազմել 106.33 մլն բ/օր։

Միևնույն ժամանակ կազմակերպությունը բարձրացրել է 2027 թվականի պահանջարկի աճի կանխատեսումը 160 հազար բ/օրով և այժմ ակնկալում է, որ այն կավելանա 1.5 մլն բ/օրով՝ հասնելով 107.87 մլն բ/օր ծավալի։

ՕՊԵԿ-ը պահպանել է «ոչ ՕՊԵԿ+» երկրների կողմից նավթի առաջարկի աճի կանխատեսումը 2026 թվականի համար՝ 0.6 մլն բարել/օր մակարդակում՝ մինչև 54.83 մլն բ/օր։

2025 թվականի համեմատ ցուցանիշը կաճի 0.6 մլն բ/օրով։ Արտադրության աճի հիմնական ներդրումը կապահովեն ԱՄՆ-ն, Կանադան, Բրազիլիան և Արգենտինան։

2027 թվականին ՕՊԵԿ+-ին չանդամակցող երկրներում հեղուկ ածխաջրածինների արդյունահանումը նույնպես կավելանա 0.6 մլն բ/օր ծավալով՝ մինչև 55.45 մլն բ/օր՝ Քաթարի, Բրազիլիայի, Կանադայի և Արգենտինայի հաշվին։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69