Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Anthropic-ը բիզնեսում AI-ի ներդրմամբ առաջ է անցել OpenAI-ից
14/05/2026 16:23
Կիսվել

Anthropic-ը բիզնեսում AI-ի ներդրմամբ առաջ է անցել OpenAI-ից

Anthropic-ն առաջին անգամ առաջ է անցել OpenAI-ից ստուգված բիզնես-հաճախորդների թվով, վկայում է ֆինանսական տեխնոլոգիաների ընկերության Ramp-ի զեկույցը։ Վերջինիս հարցումը ցույց է տվել, որ Anthropic-ի ծառայությունների համար վճարում է ընկերությունների 34,4%-ը, իսկ OpenAI-ի արտադրանքների համար՝ 32,3%-ը։ Claude-ի մշակողն արդեն առաջատար է AI-ի ներդրման բարձր մակարդակ ունեցող ոլորտներում, ինչպիսիք են ֆինանսները, տեխնոլոգիաները և մասնագիտական ծառայությունները, ասել է Ramp-ի տնտեսագետ Արա Խարազյանը։ Նրա խոսքով՝ մյուս ոլորտներում OpenAI-ը դեռ գերիշխում է, սակայն վերջին երկու ամսվա ընթացքում այդ առավելությունը կրճատվել է։

Զեկույցը ներառում է միայն այն ընկերություններին, որոնք օգտագործում են Ramp հարթակը, ուստի այդ ինդեքսը չի կարելի համարել ընդհանուր շուկայի իրավիճակի գնահատման իդեալական չափիչ։ Սակայն ընտրանքը ներառում է ավելի քան 50 հազ. ընկերություն, ինչը, TechCrunch-ի գնահատմամբ, հետազոտության արդյունքները դարձնում է բավական լայն ու բազմազան՝ կարևոր նշանակություն ունենալու համար։

IDram

OpenRouter-ի վարկանիշում, որն ընդգրկում է օգտատերերի այլ հատված, OpenAI-ը վերջին անգամ Anthropic-ից բարձր դիրք էր զբաղեցրել անցյալ տարվա դեկտեմբերին։

Ramp-ի տվյալներով՝ վերջին 12 ամիսները հատկապես կարևոր են եղել Anthropic-ի համար։ 2025 թվականի մայիսին ընկերությունների միայն 9%-ն էր վճարում Anthropic-ի արտադրանքների համար, մինչդեռ այժմ այդ ցուցանիշը աճել է 26%-ով։ Նույն ժամանակահատվածում OpenAI-ի մասնաբաժինը նվազել է 1%-ով։ Միևնույն ժամանակ 9%-ով աճել է այն ընկերությունների թիվը, որոնք օգտագործում են արհեստական ինտելեկտի վրա հիմնված այս կամ այն արտադրանքը։

Այս հաջողությունները ցույց են տալիս, որ Anthropic-ը ճիշտ ռազմավարություն է ընտրել, նշել է Խարազյանը։ Նա հավելել է, որ ընկերությունը սկսել է տեխնոլոգիապես հմուտ օգտատերերի բազայից, կենտրոնացել այդ լսարանի կարիքների վրա, հաջողությամբ իրականացրել իր ռազմավարությունը և սկսել ընդլայնել իր ընդգրկումը Cowork-ի ու այլ գործիքների միջոցով։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28