Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 395.00-2.50 EUR SELL - 398.50-1.00
OIL:  BRENT - 91.62-4.85 WTI - 85.01-4.01
COMEX:  GOLD - 3870.50-0.24 SILVER - 46.79-4.57
COMEX:  PLATINUM - 1471.30-1.24
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.36-0.19 EUR/GBP - 1.1004-0.15
FOREX:  EUR/USD - 1.1004-0.15 GBP/USD - 1.3191-0.18
STOCKS RUS:  RTSI - 942.37-2.13
STOCKS US: DOW JONES - 51608.17-1.41 NASDAQ - 24509.76-2.49
STOCKS US: S&P 500 - 7416.59-1.92
STOCKS JAPAN:  NIKKEI - 58860.43-1.34 TOPIX - 3840.02-1.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23508.17-1.03 SSEC - 3584.58-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 10881.55-0.19 CAC40 - 8352.00-0.20
STOCKS EUR:  DAX - 26598.64-0.57
17/11/2026  CBA:  USD - 360.51+0.07 GBP - 475.51+0.16
17/11/2026  CBA:  EURO - 396.13-0.57
17/11/2026  CBA:  GOLD - 44951-138 SILVER - 553.22-26.72
Ֆասթ Բանկը 15% քեշբեք է տրամադրում Yerevan Mall-ում գնումներ կատարելու դեպքում
14/05/2026 16:01
Կիսվել

Ֆասթ Բանկը 15% քեշբեք է տրամադրում Yerevan Mall-ում գնումներ կատարելու դեպքում

Ֆասթ Բանկը Yerevan Mall-ի կողմից իրականացվող «Family Shopping weekend»-ի շրջանակներում  իր հաճախորդներին տրամադրում է 15% քեշբեք։ Ֆասթ Բանկի քարտապանները սույն թվականի մայիսի 15-17-ը Yerevan Mall-ի վաճառակետերում և ժամանցի վայրերում, բացառությամբ սննդի կետերի և Նավապետ Քիդի ժամանցի կենտրոնի, Բանկի քարտով գնումներ կատարելու դեպքում կստանան 15% քեշբեք, բայց ոչ ավելի քան 10 հազար դրամը՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը։ Հաճախորդը գումարի հետվերադարձից կարող է օգտվել մեկ անգամ իր բոլոր քարտերով հանրագումարային գնումների դիմաց։

Քեշբեքի հնարավորությունից կարող են օգտվել Ֆասթ Բանկի բոլոր քարտապաններն անկախ քարտատեսակից։ Արտարժույթային քարտերի դեպքում իրականացված գործարքների քեշբեքի հաշվարկը կատարվելու է քարտի արժույթը փոխակերպած դրամի՝ հաշվեգրման օրվա համար սահմանված ՀՀ ԿԲ փոխարժեքով։

Հավելենք նաև, որ Yeravan Mall-ի Նավապետ Քիդի մանկական ժամանցի կենտրոնում Ֆասթ Բանկի քարտերով իրականացրած յուրաքանչյուր 5 հազար ՀՀ դրամ լիցքավորման դեպքում քարտապանին կտրամադրվի բոնուս 1000 ՀՀ դրամի չափով։

Գումարի հետվերադարձն իրականացվելու է «Family Shopping weekend»-ի ավարտից հետո  մեկ ամսվա ընթացքում։ Այն հաճախորդները, ում քարտերը քեշբեքի վճարման պահին փակ կլինեն կամ իրականացրած կլինեն ապրանքի վերադարձ (refund), գումարի հետվերադարձ չեն ստանա։ Yerevan Mall-ում քեշբեքի հնարավորությամբ վաճառակետերի ցանկին և այլ մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

17/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.07
Եվրո (EUR)
396.13
-0.57
Ռուբլի (RUR)
4.3703
+0.001
Լարի (GEL)
138.98
+0.03
44951
-138
Արծաթ
553.22
-26.72