Չինաստանն ու ԱՄՆ-ն կքննարկեն մաքսատուրքերի նվազեցումը՝ յուրաքանչյուր կողմի համար 30 մլրդ դոլարի ապրանքների վրա
Չինաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները կքննարկեն փոխադարձ մաքսատուրքերի նվազեցումը՝ յուրաքանչյուր կողմի համար առնվազն 30 մլրդ դոլարի արժեք ունեցող արտադրանքի նկատմամբ։ Այս մասին հայտնել է ՉԺՀ Առևտրի նախարարությունը։
ՉԺՀ Առևտրի նախարարությունը պարզաբանել է, որ այն ապրանքների անվանացանկի վերաբերյալ, որոնք «փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում», սպասվում է, որ «կկիրառվեն առավել բարենպաստության ռեժիմի հիման վրա սահմանված կամ նույնիսկ ավելի ցածր մաքսատուրքեր»։
«Այս պայմանավորվածությունների իրականացումը ոչ միայն կնպաստի Չինաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ առևտրի կայունացմանն ու ընդլայնմանը, այլև օգտակար օրինակ կդառնա գլոբալ բաց համագործակցության համար: Երկու կողմերի առևտրատնտեսական պատվիրակությունները կպահպանեն սերտ կապեր, կհամաձայնեցնեն կոնկրետ միջոցառումներ և կնպաստեն դրանց հնարավորինս արագ իրականացմանը», – ընդգծվում է հաղորդագրությունում։
