Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 397.00-0.50
OIL:  BRENT - 91.89-0.70 WTI - 82.89-2.34
COMEX:  GOLD - 3736.80-1.46 SILVER - 45.00-4.84
COMEX:  PLATINUM - 1360.70-3.11
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.5+0.10 EUR/GBP - 1.0954-0.34
FOREX:  EUR/USD - 1.0954-0.34 GBP/USD - 1.3124-0.56
STOCKS RUS:  RTSI - 945.55-1.09
STOCKS US: DOW JONES - 50198.17-1.11 NASDAQ - 24429.89+0.42
STOCKS US: S&P 500 - 7323.63-0.23
STOCKS JAPAN:  NIKKEI - 59024.28+0.28 TOPIX - 3824.00-0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.75-0.91 SSEC - 3587.83+0.09
STOCKS EUR:  FTSE100 - 10551.17-1.30 CAC40 - 8146.83-0.85
STOCKS EUR:  DAX - 25736.24-1.19
18/11/2026  CBA:  USD - 360.41-0.1 GBP - 474.73-0.78
18/11/2026  CBA:  EURO - 395.37-0.76
18/11/2026  CBA:  GOLD - 44706-245 SILVER - 552.72-0.5
Աշխարհում աճում են էլեկտրամոբիլների վաճառքները՝ Իրանի շուրջ պատերազմի ֆոնին
20/05/2026 17:02
Կիսվել

Աշխարհում աճում են էլեկտրամոբիլների վաճառքները՝ Իրանի շուրջ պատերազմի ֆոնին

Աշխարհում էլեկտրամոբիլների վաճառքն արագ տեմպերով աճում է։ Դրան նպաստել են Իրանի շուրջ լարվածությունն ու բենզինի թանկացումը։ Այսպիսի կանխատեսում է ներկայացնում Financial Times-ը՝ հղում անելով Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներին։

Գործակալության հաշվարկներով՝ մինչև տարեվերջ էլեկտրամեքենաներն ու հիբրիդները կզբաղեցնեն համաշխարհային ավտոշուկայի մոտ 30%-ը։ Սպասվում է, որ այդպիսի մեքենաների վաճառքը կհասնի 23 միլիոնի։ Համեմատության համար նշենք, որ 2025 թվականին այս ցուցանիշը կգերազանցի 20 միլիոնը։

Ռեգո Ինշուրանս

ՄԷԳ-ում բացատրում են, որ պահանջարկը խթանում է մարտկոցների գների նվազումը։ Բացի այդ, վարորդները ցանկանում են խնայել լցակայաններում՝ էներգետիկ ճգնաժամի պատճառով, որը սրվել է Իրանի շուրջ հակամարտության հետևանքով։ Վաճառքների ամենաակտիվ աճը կանխատեսվում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Լատինական Ամերիկայում։

FT-ը նշում է, որ Եվրոպայում 2026 թվականին էլեկտրամոբիլների և հիբրիդների վաճառքը կարող է աճել մոտ 20%-ով։ Նրանց բաժինը կկազմի վաճառված բոլոր մեքենաների մեկ երրորդը։ Չինաստանում, որն արտադրում է աշխարհի բոլոր էլեկտրամոբիլների գրեթե 75%-ը, գները շարունակում են նվազել, իսկ տեղական ընկերությունները մեծացնում են արտահանումը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

18/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.41
-0.1
Եվրո (EUR)
395.37
-0.76
Ռուբլի (RUR)
4.3806
+0.0103
Լարի (GEL)
138.94
-0.04
44706
-245
Արծաթ
552.72
-0.5