Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԵՄ-ն հաստատել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիրը՝ Թրամփի վերջնագրի ֆոնին
20/05/2026 17:49
Կիսվել

ԵՄ-ն հաստատել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիրը՝ Թրամփի վերջնագրի ֆոնին

ԵՄ-ն հաստատել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի վերջնական տեքստը։ Որոշումը կայացվել է շտապ կարգով՝ տեղավորվելու համար վերջնագրի սահմանված ժամկետում, որը ներկայացրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ նա սպառնացել էր դաշինքին նոր մաքսատուրքերով: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Միությունում կոնսենսուսի են եկել մայիսի 20-ին։ Դա հնարավորություն է տվել կարգավորել երկարատև վեճերը, որոնք խոչընդոտում էին Վաշինգտոնի հետ գործարքի իրականացումը։

Reuters-ի տվյալներով՝ հինգ ժամ տևած բանակցություններից հետո հաստատվել են զիջումների կասեցման ուժեղացված դրույթներ։ Դրանք ուժի մեջ կմտնեն, եթե Թրամփը հրաժարվի համաձայնագրից։ Բացի այդ, հաստատվել է կետ, ըստ որի՝ համաձայնագիրը կդադարեցվի 2029 թվականի ավարտին, եթե չընդունվի այն երկարաձգելու վերաբերյալ նոր օրենսդրական ակտ։

«Որպես ԵՄ-ԱՄՆ առևտրի շրջանակային համաձայնագրի մշտական զեկուցող՝ ես հպարտությամբ հայտարարում եմ, որ Եվրոպային հաջողվեց խուսափել տրանսատլանտյան առևտրային լարվածության կործանարար սրացումից և պաշտպանել եվրոպական ընկերությունները, ներդրումները և միլիոնավոր աշխատատեղերը՝ Ատլանտիկայի երկու կողմերում», – X սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ-ի հետ համաձայնագրի հարցով Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջատար առևտրային բանակցող Ժելյանա Զովկոն։

Հիշեցնենք՝ մայիսի սկզբին Թրամփը ԵՄ-ին վերջնագիր էր ներկայացրել․ եթե դաշինքը մինչև հուլիսի 4-ը չհաստատի անցյալ ամռանը կնքված առևտրային համաձայնագիրը, ԱՄՆ-ն կխստացնի մաքսատուրքերը։

Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր ԵՄ-ի նկատմամբ սահմանել 30% մաքսատուրք, սակայն բանակցությունների ընթացքում այդ դրույքաչափը հաջողվել էր նվազեցնել։ Եվրամիությունը պարտավորվել է զրոյացնել մաքսատուրքերը ամերիկյան ապրանքների նկատմամբ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52