Բիզնես

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 368.50+0.00
EUR BUY - 422.00-1.50 EUR SELL - 429.00+1.00
OIL:  BRENT - 104.25+0.01 WTI - 96.60-0.89
COMEX:  GOLD - 4521.00-0.41 SILVER - 75.89-0.68
COMEX:  PLATINUM - 1939.70-1.39
LME:  ALUMINIUM - 3602.50-1.37 COPPER - 13411.00-5.24
LME:  NICKEL - 18806.00-1.93 TIN - 51613.00-7.91
LME:  LEAD - 1963.50-2.26 ZINC - 3513.00-0.44
FOREX:  USD/JPY - 159.19+0.12 EUR/GBP - 1.1602-0.05
FOREX:  EUR/USD - 1.1602-0.05 GBP/USD - 1.3427+0.04
STOCKS RUS:  RTSI - 1161.58-2.03
STOCKS US: DOW JONES - 50579.70+0.58 NASDAQ - 26343.97+0.19
STOCKS US: S&P 500 - 7473.47+0.37
STOCKS JAPAN:  NIKKEI - 63339.07+2.68 TOPIX - 3892.46+1.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25606.03+0.86 SSEC - 4112.90+0.87
STOCKS EUR:  FTSE100 - 10466.26+0.22 CAC40 - 8115.75+0.37
STOCKS EUR:  DAX - 24888.56+1.15
22/05/2026  CBA:  USD - 367.97+0.11 GBP - 493.93+0.08
22/05/2026  CBA:  EURO - 426.7-0.28
22/05/2026  CBA:  GOLD - 53299+280 SILVER - 884.39-10.32
Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ կահույքագործների ֆորում
23/05/2026 18:15
Կիսվել

Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ կահույքագործների ֆորում

Երևանում տեղի ունեցավ «Կահույքագործների ֆորում 2026»-ը, որը մեկ հարթակում համախմբեց ոլորտում առաջատար հայ և արտասահմանցի արտադրողների, ինտերիերի դիզայներների ու գործարարների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայ կահույքագործների ասոցիացիայի կողմից կազմակերպված ֆորումի նպատակն է ոլորտում առկա խնդիրներին լուծումներ գտնելը, զարգացման հնարավորությունների քննարկումները, ինչպես նաև փորձի փոխանակումն ու նոր համագործակցությունների ստեղծումը։

Հայ կահույքագործների ասոցիացիայի նախագահ Հայկ Համբարչյանի խոսքով՝ դեռ մեկուկես տարի առաջ ստեղծված կառույցի առանցքում եղել է ոլորտի մարդկանց միավորումն ու նրանց համար այնպիսի միջավայրի ապահովումը, որտեղ բոլորը կկարողանան սովորել, զարգանալ և առաջ ընթանալ։

«Այսօր, հետևելով անցած ճանապարհին, կարող եմ ասել, որ այս գաղափարն արդեն իրականություն է դարձել։Այս ընթացքում մենք ունեցել ենք շուրջ 18 պաշտոնական հանդիպումներ, 4 միջազգային ցուցահանդեսի ենք մասնակցել՝ Գերմանիայում, Իտալիայում, Ռուսաստանում և Չինաստանում, սովորել, ուսումնասիրել ենք նոր տեխնոլոգիաները, համաշխարհային փորձը և տեսել ենք, թե աշխարհն ինչ ուղղությամբ է առաջ գնում»,-նշեց ասոցիացիայի նախագահը՝ հավելելով, որ գործունեության ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել նաև միջազգային համագործակցությանը։

Համբարչյանի տեղեկատվությամբ՝ ֆորումին էլ մասնակցում են հյուրեր Գերմանիայից, Ռուսաստանից ու Չինաստանից։

Ասոցիացիայի գործունեության համատեքստում նա կարևորեց հատկապես մասնագիտական կրթության բաղադրիչը, որի շուրջ սերտ համագործակցություն է իրականացվում մասնավորապես Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ։

«Ուժեղ ոլորտ հնարավոր չէ կառուցել առանց ուժեղ մասնագետների։ Մենք ուզում ենք Հայաստանում ձևավորել նոր սերնդի կահույքագործ՝ ժամանակակից մտածելակերպով, գիտելիքով և միջազգային մրցունակությամբ»,-ընդգծեց ասոցիացիայի նախագահը։

Խոսելով հայկական կահույքի մեծածավալ արտահանման հեռանկարներից՝ Համբարչյանը շեշտեց, որ դրա իրականացումը ևս իրենց գործունեության առաջնային ուղղություններից է։

Մշակվում է ծրագիր միջազգայի ցուցահանդեսների մասնակցության և արտահանման խթանման վերաբերյալ։

«Ինքներս ենք փորձում մեր այցելություններից, դրսի կապերից  օգտվել ու դիրքավորվել նաև միջազգային շուկայում։ Դժվար է, բայց հնարավոր է, որովհետև Հայաստանին՝ որպես արտադրող երկիր, շատ թերահավատ են նայում դրսում, մենք պետք է այդ կարծրատիպը կոտրենք ու փոխենք»,-ընդգծեց Հայ կահույքագործների ասոցիացիայի նախագահը։

Ասոցիացիայի համահիմնադիր, խորհրդի անդամ Սասուն Սարգսյանն էլ մանրամասնեց, որ միջազգային համագործակցության շրջանակներում հաջողվել է նաև հուշագրեր կնքել մասնավորապես Համբուրգի և Հյուսիսային Գերմանիայի կահույքագործների ասոցիացիայի հետ, որը 280 տարվա պատմություն ունի:

Նա հույս հայտնեց, որ նման փորձ ունեցող կազմակերպության հետ համագործակցությունը կխթանի հայկական ասոցիացիայի և ընդհանրապես ոլորտի զարգացումը Հայաստանում։

Ներկայացնելով Հայ կահույքագործների ասոցիացիայի ստեղծման նախապատմությունը՝ համահիմնադիրը նշեց, որ Հայաստանում կահույքագործությամբ զբաղվողները մեծաթիվ են։

Ըստ մեր զրուցակցի՝ Կահույքագործների ֆորումն էլ հնարավորություն է նախ ճանաչելու ոլորտի մեծ խաղացողներին, քանի որ նման թվով կահույքագործ երբևէ մեկ հարկի տակ չի հավաքվել։

«Մենք հուսով ենք, որ սա այն հիմնաքարը կլինի, որի հիման վրա մենք կկարողանանք մեր ապագա գործունեությունը ավելի ճիշտ կազմակերպել։ Բացի այդ՝ ունենք հյուրեր արտասահմանից, որոնք ներկայացնելու են թեմաներ, որոնք կօգնեն ապագայում մեր ներկայացուցիչներին ավելի ճիշտ կազմակերպել իրենց արտադրության պրոցեսները»,-համոզմունք հայտնեց Սարգսյանը։

Ասոցիացիայի համահիմնադիր Ազատ Աղաջանյանը ֆորումը կարևորեց կահույքագործների ունակությունների բարձրացման, եվրոպական և աշխարհի այլ առաջատարների տեխնոլոգիական զարգացումներին, նորարարություններին ծանոթանալու և դրանցից օգտվելու տեսանկյունից։

GIZ ընկերության «Մասնավոր հատվածի զարգացում ու տեխնիկական մասնագիտական կրթություն և ուսուցում Հայաստան» ծրագրի խորհրդատու Յուլիա Ստակյանի ներկայացմամբ՝ ասոցիացիայի հետ համագործակցություն է իրականացվում «Հայաստանի կահույքագործության ոլորտում համագործակցության, բիզնես կարողությունների և դուալ ՄԿՈՒ կապերի ամրապնդում» նախագծի շրջանակներում։

«Այս համագործակցության միջոցով մենք միաժամանակ հետապնդում ենք երկու ռազմավարական նպատակ՝ ամրապնդել ասոցիացիան որպես պրոֆեսիոնալ և կայուն ոլորտային հարթակ և զարգացնել ժամանակակից որակյալ կադրեր դուալ ՄԿՈՒ մեխանիզմների միջոցով»,-պարզաբանեց Ստակյանը։

Ռուսաստանի Դաշնությունից ֆորումին մասնակցելու համար ժամանած կահույքագործ, Հայ կահույքագործների ասոցիացիայի համեմատաբար նոր անդամ Արմեն Գրիգորյանը գոհունակություն հայտնեց միջոցառմանը մասնակցելու հնարավորության համար, քանի որ, ըստ նրա, Հայաստանում գործող կահույքագործների հետ փորձով կիսվելու մեծ ցանկություն ունի։

«Գալուս նպատակը ոչ միայն ֆորումին մասնակցելն է, այլև կան 5-7 արտադրամասեր, որտեղ մեծ սիրով ուզում եմ այցելել ու հասկանալ, թե ինչ ձևով, ինչ ֆորմատով են աշխատում հայ կահույքագործները։ Այն ժամանակ, երբ ես Հայաստանից գնացի Ռուսաստան, այստեղ արտադրամասերը լրիվ ուրիշ մակարդակի վրա էին։ Հիմա հասկանում եմ, որ ամեն ինչ զարգանում է, աճում է, ուստի շատ բան ունեմ տեսնելու, սովորելու հայ կահույքագործներից, ինչպես նաև կիսվելու իմ 20 տարվա փորձով, որը ձեռք եմ բերել, այդ թվում՝ Ռուսաստանի 65-ից մեծ ու խոշոր արտադրամասեր այցելելով»,-հավելեց Գրիգորյանը։

Կահույքագործների ֆորումի պաշտոնական բացմանը հաջորդեցին քննարկումները, որոնց ընթացքում փորձագետներն ու բանախոսներն անդրադարձ կատարեցին ոլորտի նորարարական տեխնոլոգիաներին, տարբեր երկրների փորձին, ֆինանսական գրագիտության կարևորությանն ու այլ օրակարգային թեմաների։

22/05/2026
դրամ
Դոլար (USD)
367.97
+0.11
Եվրո (EUR)
426.7
-0.28
Ռուբլի (RUR)
5.1616
-0.013
Լարի (GEL)
137.7
+0.05
53299
+280
Արծաթ
884.39
-10.32