Էդվարդ Նալբանդյան. «Ողջունում ենք Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը»
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ:
Նախարարության տարածած հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Ողջունում ենք Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը:
Սա լավ լուր է ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ միջազգային հանրության համար:
Հայաստանը մշտապես արտահայտվել է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով խնդրի լուծման օգտին:
Թեև ձեռք բերված պայմանավորվածությունը միջանկյալ բնույթ ունի, այն ճանապարհ է բացում բանակցային բոլոր կողմերի ջանքերի շնորհիվ խնդրի համապարփակ կարգավորման համար»: