Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
Գերմանիայի արդյունաբերությունում ակտիվորեն կրճատվում են աշխատատեղերը․ գործարանները վտանգի տակ են
25/05/2026 17:04
Կիսվել

Գերմանիայի արդյունաբերությունում ակտիվորեն կրճատվում են աշխատատեղերը․ գործարանները վտանգի տակ են

Չնայած այն հանգամանքին, որ Գերմանիայի արդյունաբերական ոլորտը գրեթե երեք տարվա ընթացքում առաջին անգամ արձանագրել է աճ, աշխատատեղերի կրճատումները շարունակվում են։ Այս մասին վկայում են խորհրդատվական EY ընկերության հրապարակված հետազոտության արդյունքները, որոնց հղում է անում Reuters-ը։

Ամենաուժեղ հարվածը բաժին է հասել ավտոմոբիլային արդյունաբերությանը։

EY-ի տվյալներով՝ առաջին եռամսյակի ավարտին Գերմանիայի արդյունաբերական ձեռնարկություններում զբաղվածների թիվը տարեկան կտրվածքով կրճատվել է 127 300-ով կամ 2.3%-ով։

2019 թվականից ոլորտը կորցրել է 341 500 աշխատատեղ, ինչն ավելի քան 6% անկում է։ Սա նշանակում է, որ երկրում վերացել է արդյունաբերության ոլորտի յուրաքանչյուր 17-րդ աշխատատեղը։

EY-ի վերլուծաբանները նշում են, որ աշխատանքից ազատումների վերջին ալիքը պայմանավորված է եղել թույլ վաճառքներով, թեև առաջին եռամսյակի տվյալները կարող են վկայել իրավիճակի հնարավոր շրջադարձի մասին։

Այսպես, 10 եռամսյակ անընդմեջ անկումից հետո արդյունաբերական վաճառքները տարեկան արտահայտությամբ աճել են 1.7%-ով։

Այս բարելավումը հիմնականում ապահովել է մետալուրգիական արդյունաբերությունը, մինչդեռ մյուս ոլորտների մեծ մասը շարունակում է մնալ ճնշման տակ:

Ամենից շատ տուժել է ավտոմոբիլային ոլորտը․ 2019 թվականից այստեղ կրճատվել է մոտ 125 800 աշխատատեղ, որոնցից 32 000-ը՝ միայն վերջին տարվա ընթացքում։

Զեկույցի հեղիակները նախազգուշացրել են հետագա կրճատումների ռիսկի մասին։ Արտադրական ավելցուկային հզորությունները, թույլ ներքին պահանջարկը և հիմնական արտահանման շուկաներում առկա խնդիրները կարող են ստիպել ընկերություններին լրջորեն դիտարկել գործարանների փակման հնարավորությունը։

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92