Տնտեսական

USD BUY - 366.50+1.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 424.00+1.00 EUR SELL - 430.00+0.00
OIL:  BRENT - 97.95-6.04 WTI - 91.60-5.18
COMEX:  GOLD - 4572.80+1.15 SILVER - 77.51+2.13
COMEX:  PLATINUM - 1962.40+1.17
LME:  ALUMINIUM - 3649.50+1.30 COPPER - 13667.50+1.91
LME:  NICKEL - 18913.00+0.57 TIN - 54174.00+4.96
LME:  LEAD - 2011.50+2.44 ZINC - 3543.00+0.85
FOREX:  USD/JPY - 158.91-0.18 EUR/GBP - 1.1634+0.28
FOREX:  EUR/USD - 1.1634+0.28 GBP/USD - 1.3486+0.44
STOCKS RUS:  RTSI - 1144.01-1.51
STOCKS US: DOW JONES - 50579.70+0.00 NASDAQ - 26343.97+0.00
STOCKS US: S&P 500 - 7473.47+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65158.19+2.87 TOPIX - 3942.57+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25606.03+0.00 SSEC - 4152.57+0.96
STOCKS EUR:  FTSE100 - 10466.26+0.00 CAC40 - 8258.26+1.76
STOCKS EUR:  DAX - 25389.10+2.01
25/05/2026  CBA:  USD - 368.01+0.04 GBP - 496.45+2.52
25/05/2026  CBA:  EURO - 428.44+1.74
25/05/2026  CBA:  GOLD - 53316+17 SILVER - 897.32+12.93
Փորձագետը կանխատեսել է նավթի դեֆիցիտ Եվրոպայում և ԱՄՆ-ում
26/05/2026 14:08
Կիսվել

Փորձագետը կանխատեսել է նավթի դեֆիցիտ Եվրոպայում և ԱՄՆ-ում

Համաշխարհային նավթային շուկաները վտանգավոր հավասարակշռության սահմանին են։ Ասիան արդեն գրեթե հասել է պաշարների կրիտիկական նվազագույնին, Եվրոպան կարող է առաջիկա շաբաթներին բախվել նույն խնդրին, իսկ ԱՄՆ-ում դեֆիցիտը կարող է սկսվել արդեն հուլիսին։ CNBC-ի հետ զրույցում այս նախազգուշացումը հնչեցրել է հայտնի շուկայական ռազմավար Ջեֆ Քարին՝ մատնանշելով Իրանի հետ հակամարտությամբ պայմանավորված գլոբալ էներգետիկ ճգնաժամը։

Էներգետիկայի հարցերով Carlyle-ի գլխավոր ռազմավար և Abaxx Markets-ի համանախագահ Ջեֆ Քարին կարծում է, որ նավթի համաշխարհային պաշարների վերաբերյալ տվյալները կարող են մոլորեցնող լինել։ Նրա խոսքով՝ աշխարհում պահվող նավթի զգալի մասը հասանելի չէ անհապաղ օգտագործման համար։ Այն անհրաժեշտ է խողովակաշարերի և պահեստավորման համակարգերի անվտանգությունն ապահովելու նպատակով։ Շուկայում մնում է միայն փոքր բաժին, և Ասիան արդեն մոտեցել է այսպես կոչված «շահագործման նվազագույն մակարդակներին»։ Այս մասին նա հայտնել է CNBC-ին Սինգապուրում անցկացվող UBS Wealth Conference-ի ընթացքում։

Տարեսկզբից համաշխարհային նավթային շուկաների վրա ճնշումն ուժեղացել է այն բանից հետո, երբ Հորմուզի նեղուցով նավագնացության խափանումները կտրուկ նվազեցրել են Մերձավոր Արևելքից էներգակիրների արտահանումը։ Գներն արագ աճում են։ Ինչպես նշել է Քարին, ավիացիոն վառելիքն էժանացել է, սակայն դիզվառելիքը շատ ավելի թանկացել է։

«Այդ պատճառով Սինգապուրում խնդիրը շարունակում է արդիական մնալ։ Պարզապես այժմ այն արտահայտվում է դիզելային վառելիքի գների աճով», – պարզաբանել է նա։

Նմանատիպ դժվարություններ կարող են շուտով առաջանալ նաև Եվրոպայում։ Փորձագետի կարծիքով՝ ԱՄՆ-ից մատակարարումների շնորհիվ ներկայիս թեթևացումը ժամանակավոր է։ Իրավիճակը կարող է վատթարանալ ամառային ավտոճանապարհորդությունների սեզոնի մեկնարկից հետո։

«Ասիան արդեն բախվել է խնդրին: Եվրոպային մնում է սպասել մոտ մեկ ամիս, և հուլիսին դուք կտեսնեք, որ դժվարություններ կսկսվեն նաև ԱՄՆ-ում»։

Նա բացատրել է մեխանիզմը․ ԱՄՆ-ն ռազմավարական նավթային պաշարներից դուրս բերվող ամբողջ նավթն արտահանում է Եվրոպա։

«Այդ պատճառով եվրոպացիները կարծում են, թե խնդիր չունեն․ նրանք ամբողջ այդ նավթը ստանում են ԱՄՆ-ից։ Սակայն այդ իրավիճակը չի կարող երկար շարունակվել»։

Այս հայտարարությունները հնչել են Միջազգային էներգետիկ գործակալության նախազգուշացումների ֆոնին։ Ավելի վաղ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը զգուշացրել էր ամառային սպառման գագաթնակետին նավթի հնարավոր կրիտիկական դեֆիցիտի մասին, հատկապես եթե Մերձավոր Արևելքից արտահանումը չվերականգնվի, իսկ պաշարները շարունակեն նվազել։

«Եթե իրավիճակը չբարելավվի, արդեն հուլիսին կամ օգոստոսին կարող ենք բախվել լուրջ խնդիրների», – նշել էր Բիրոլը անցյալ շաբաթ։

25/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.01
+0.04
Եվրո (EUR)
428.44
+1.74
Ռուբլի (RUR)
5.1334
-0.0282
Լարի (GEL)
137.79
+0.09
53316
+17
Արծաթ
897.32
+12.93