«Ռոսսելխոզնադզոր». հայկական գյուղատնտեսական արտադրանքը չի համապատասխանում ԵԱՏՄ նորմերին
«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել է, որ Հայաստանից մատակարարվող գյուղատնտեսական արտադրանքը վերջին շրջանում դադարել է համապատասխանել ռուսական պահանջներին։
Գերատեսչությունում ենթադրել են, որ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը կարող է չհաղթահարել այն պարտականությունները, որոնք իրեն են փոխանցվել հանրապետության Գյուղատնտեսության նախարարության լուծարումից հետո։
Ինչպես հայտնի է դարձել մայիսի 28-ին, «Ռոսսելխոզնադզոր»-ը որոշում է ընդունել մայիսի 30-ից սահմանափակումներ մտցնել Հայաստանից մի շարք ապրանքների ներմուծման նկատմամբ։
