Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է փաթեթային առաջարկ անհատ ձեռնարկատերերին
01/06/2026 11:42
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է փաթեթային առաջարկ անհատ ձեռնարկատերերին

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է անհատ ձեռնարկատերերի համար նախատեսված փաթեթային առաջարկ, որը ներառում է հաշվարկային հաշիվ, բիզնես քարտ և հեռահար բանկային սպասարկման համակարգ։ Առաջարկը միտված է բանկային սպասարկման գործընթացի պարզեցմանը, հիմնական ծառայությունների ծախսերի նվազեցմանը և փոքր բիզնեսի ֆինանսական կառավարման արդյունավետության ու հարմարավետության բարձրացմանը։

Հատուկ առաջարկի շրջանակում հաճախորդը հնարավորություն է ստանում բացել մեկ հաշվարկային հաշիվ ՀՀ դրամով, ձևակերպել հաշվին կցված մեկ MIR բիզնես քարտ, ինչպես նաև միանալ «Բանկ-հաճախորդ» հեռահար բանկային սպասարկման համակարգին։ Սա հնարավորություն է տալիս արդյունավետ կառավարել միջոցները, իրականացնել գործարքներն՝ օնլայն և վերահսկել ֆինանսական հոսքերը՝ առանց բանկ այցելելու անհրաժեշտության։ Փաթեթի տարեկան արժեքը կազմում է 30 հազար ՀՀ դրամ։ Նախատեսված է նաև ամսական վճարման հնարավորություն՝ ամսական 3 հազար ՀՀ դրամ։

«Մենք ձգտում ենք անհատ ձեռնարկատերերի համար բանկային ծառայությունները դարձնել առավել հարմարավետ և հասանելի։ Փաթեթային առաջարկը միավորում է հիմնական ծառայությունները մեկ փաթեթի շրջանակում՝ հնարավորություն տալով հաճախորդներին խնայել ժամանակ և օպտիմալացնել ծախսերը, ինչպես նաև կենտրոնանալ իրենց բիզնեսի զարգացման վրա՝ ֆինանսների առավել պարզ և արդյունավետ կառավարման շնորհիվ», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենի Մոտովիլովը։

Բանկը միաժամանակ նվազեցրել է անհատ ձեռնարկատերերի համար հեռահար բանկային սպասարկման համակարգը միացնելու միջնորդավճարը․ ամսական միջնորդավճարը կազմում է 2 հազար, իսկ տարեկանը՝ 20 հազար ՀՀ դրամ։

Հատուկ առաջարկի մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 8787 հեռախոսահամարով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2