Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 79.06-1.64 WTI - 76.50-1.34
COMEX:  GOLD - 4216.40-0.18 SILVER - 66.26+0.00
COMEX:  PLATINUM - 1662.00-0.37
LME:  ALUMINIUM - 3396.50-5.44 COPPER - 13595.00+0.56
LME:  NICKEL - 17580.00-5.39 TIN - 53293.00+0.68
LME:  LEAD - 1954.00-2.54 ZINC - 3556.50+0.75
FOREX:  USD/JPY - 161.72+0.28 EUR/GBP - 1.1451-0.14
FOREX:  EUR/USD - 1.1451-0.14 GBP/USD - 1.3236+0.03
STOCKS RUS:  RTSI - 1038.31-0.96
STOCKS US: DOW JONES - 51564.70+0.00 NASDAQ - 26517.93+0.00
STOCKS US: S&P 500 - 7500.58+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 72353.96+1.55 TOPIX - 4095.05+1.24
STOCKS CHINA:  HANG SENG - 23768.52-0.65 SSEC - 4163.10+1.78
STOCKS EUR:  FTSE100 - 10363.27-0.35 CAC40 - 8421.14-0.55
STOCKS EUR:  DAX - 24985.82-0.16
22/06/2026  CBA:  USD - 368.07-0.08 GBP - 487.1-0.18
22/06/2026  CBA:  EURO - 421.59-0.38
22/06/2026  CBA:  GOLD - 49121-1019 SILVER - 765.23-36.68
ԱՄՆ-ն և Իրանը հետաձգել են խաղաղության համաձայնագիրը՝ նավթի գների աճի ֆոնին
01/06/2026 11:56
Կիսվել

ԱՄՆ-ն և Իրանը հետաձգել են խաղաղության համաձայնագիրը՝ նավթի գների աճի ֆոնին

ԱՄՆ-ն և Իրանը դեռևս չեն կնքել հակամարտության դադարեցման վերաբերյալ համաձայնագիր, ինչը շարունակում է ճնշում գործադրել համաշխարհային էներգետիկ շուկաների վրա: Այս մասին հայտնում է CNBC-ն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի շտապում ստորագրել փաստաթուղթը՝ նախընտրելով հասնել Վաշինգտոնի համար շահավետ պայմանների, որոնք ներառում են Թեհրանի հրաժարումը միջուկային զենքից և Հորմուզի նեղուցի բացումը։

Չորս ամիս շարունակվող հակամարտությունը լուրջ հետևանքներ է ունեցել համաշխարհային տնտեսության համար և առաջացրել է 2023 թվականի մայիսից ի վեր ամենաբարձր գնաճը։ Հորմուզի նեղուցի փակումը, որով անցնում է աշխարհում արդյունահանվող նավթի մոտ մեկ հինգերորդը, հանգեցրել է էներգակիրների գների կտրուկ աճի։ Մայիսի 31-ի դրությամբ ԱՄՆ-ում բենզինի միջին գինը հասել է 4.34 դոլարի՝ մեկ գալոնի դիմաց։ Ամերիկայի նախագահը նշել է, որ կցանկանար արագացնել գործընթացը՝ վառելիքի գները նվազեցնելու նպատակով, սակայն ընդգծել է՝ եթե շտապեք, լավ գործարք չեք կնքի։

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև բանակցությունները շարունակվում են արդեն մի քանի շաբաթ՝ հրադադարի փխրուն պայմաններում։ Խաղաղության պայմանագրի նախագծում ամերիկյան կողմը ներառել է լրացուցիչ դրույթներ, որոնք արգելում են Իրանին ոչ միայն մշակել, այլև ձեռք բերել միջուկային զենք։ Եթե դիվանագիտական ջանքերը ձախողվեն, Վաշինգտոնը չի բացառում խնդրի լուծման ռազմական մեթոդներին վերադառնալու հնարավորությունը։

22/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.07
-0.08
Եվրո (EUR)
421.59
-0.38
Ռուբլի (RUR)
4.9813
-0.0282
Լարի (GEL)
138.83
-0.09
49121
-1019
Արծաթ
765.23
-36.68