Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԵՄ-ն կարող է սառեցնել ռուսական նավթի գնի սահմանաչափը
01/06/2026 15:04
Կիսվել

ԵՄ-ն կարող է սառեցնել ռուսական նավթի գնի սահմանաչափը

ԵՄ-ն քննարկում է ռուսական նավթի գնի սահմանաչափի ժամանակավոր սառեցման հնարավորությունը՝ Մերձավոր Արևելքում արդեն չորս ամիս շարունակվող պատերազմի ֆոնին։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Bloomberg-ի տվյալներով՝ սառեցման դեպքում սահմանաչափը կպահպանվի ներկայիս մակարդակում։ Քննարկվող այլ տարբերակների թվում են սահմանաչափի դինամիկ և ավտոմատ բարձրացման կասեցումը մինչև տարեվերջ՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ստեղծված արտակարգ իրավիճակը, կամ ցանկացած բարձրացման սահմանափակումը 60 դոլարով՝ մեկ բարելի դիմաց, ինչը կնշանակի վերադարձ G7-ի կողմից նախկինում սահմանված մակարդակին։

Աղբյուրների համաձայն՝ այս քայլը կարող է ներառվել ԵՄ-ի 21-րդ պատժամիջոցների փաթեթում։

Bloomberg-ի զրուցակիցների խոսքով՝ հուլիսին նախատեսված հերթական վերանայումը, հավանաբար, կհանգեցներ սահմանաչափի բարձրացման առնվազն մինչև 65 դոլար՝ մեկ բարելի դիմաց, ինչը կգերազանցեր G7-ի կողմից նախկինում սահմանված 60 դոլար շեմը։

2025 թվականին ԵՄ-ն ընդունել էր դինամիկ մեխանիզմ, որի համաձայն ռուսական Urals տեսակի նավթի գնի սահմանաչափը յուրաքանչյուր վեց ամիսը մեկ ավտոմատ կերպով սահմանվում է շուկայական միջին գնից 15%-ով ցածր մակարդակում։

Ներկայում գործող շեմը կազմում է 44.10 դոլար՝ մեկ բարելի դիմաց և պետք է վերանայվի այս ամռան ընթացքում։ Այդ սահմանափակման շրջանակում եվրոպական ընկերություններին արգելվում է տրամադրել այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են ապահովագրությունը և փոխադրումը, եթե նավթը վաճառվել է սահմանված շեմից բարձր գնով։

Միևնույն ժամանակ, Իրանի շուրջ ճգնաժամի և Հորմուզի նեղուցի արգելափակման հետևանքով էներգակիրների գները կտրուկ աճել են, ինչը լրացուցիչ ճնշում է գործադրում համաշխարհային շուկաների վրա։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12