Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանից ուղևորվող տանկերի կալանման մասին
Ֆրանսիայի ռազմածովային ուժերը գործընկերների աջակցությամբ Ատլանտյան օվկիանոսում կալանել են Ռուսաստանից ուղևորվող տանկեր, երկուշաբթի հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ֆրանսիայի ռազմածովային ուժերը երեկ առավոտյան կալանել են Ռուսաստանից ուղևորվող ևս մեկ նավթային տանկեր՝ Tagor-ը, որի նկատմամբ գործում են միջազգային պատժամիջոցներ», — գրել է Մակրոնը X սոցիալական ցանցում։
Նա նշել է, որ գործողությունն իրականացվել է «Ատլանտյան օվկիանոսում՝ մի քանի գործընկերների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի աջակցությամբ, ծովային իրավունքի խիստ պահպանմամբ»։
