Ֆինանսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 433.00+1.00
OIL:  BRENT - 91.99-1.17 WTI - 87.76-0.45
COMEX:  GOLD - 4560.50+1.36 SILVER - 75.62-0.04
COMEX:  PLATINUM - 1922.90+0.23
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.26-0.03 EUR/GBP - 1.1659+0.19
FOREX:  EUR/USD - 1.1659+0.19 GBP/USD - 1.3459+0.22
STOCKS RUS:  RTSI - 1137.98-0.22
STOCKS US: DOW JONES - 51032.46+0.72 NASDAQ - 26972.62+0.20
STOCKS US: S&P 500 - 7580.06+0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 66934.33+0.91 TOPIX - 3940.70-0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 25398.18+0.86 SSEC - 4057.74-0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10409.28-0.16 CAC40 - 8183.34-0.07
STOCKS EUR:  DAX - 25104.70+0.05
01/06/2026  CBA:  USD - 368.35+0.17 GBP - 495.91+1.89
01/06/2026  CBA:  EURO - 428.98+0.27
01/06/2026  CBA:  GOLD - 53836+1522 SILVER - 897.5+33.14
Մեծ Բրիտանիան մի շարք երկրներից ավելի դիմացկուն է պարտատոմսերի շուկայի ցնցումների նկատմամբ
01/06/2026 18:39
Կիսվել

Մեծ Բրիտանիան մի շարք երկրներից ավելի դիմացկուն է պարտատոմսերի շուկայի ցնցումների նկատմամբ

Մեծ Բրիտանիայի հարկաբյուջետային վիճակը ճնշման տակ է հայտնվել բրիտանական պետական պարտատոմսերի՝ գիլթերի եկամտաբերության աճի պատճառով, սակայն երկիրը մի շարք այլ պետություններից ավելի լավ դիրքում է՝ այդ բեռը կառավարելու համար։

Գիլթերի եկամտաբերությունն աճել է, իսկ ապագա տոկոսադրույքները ցույց են տալիս, որ դրանք կարող են մնալ բարձր մակարդակում կամ շարունակել աճել, նշել է բանկի տնտեսագետ Դին Թըրները։

«90%-ից ավելի ՀՆԱ-ի նկատմամբ պարտքային բեռ ունեցող և դեռևս զգալի բյուջետային պակասուրդ ունեցող երկրի համար սա ամենևին էլ աննշան խնդիր չէ», — գրել է նա իր վերլուծական գրառման մեջ։

Ավելի բարձր եկամտաբերությունն ուղղակիորեն հանգեցնում է պարտքի սպասարկման ծախսերի աճի, որոնք կայուն տնտեսական աճի կամ էական բյուջետային խստացման բացակայության դեպքում կարող են արագ մեծանալ։

Միևնույն ժամանակ Թըրները մերժել է առավել տագնապալի գնահատականները՝ Մեծ Բրիտանիայի իրավիճակը դիտարկելով գլոբալ համատեքստում։ Նրա կարծիքով՝ եկամտաբերությունների աճը ոչ թե ներքին քաղաքական սխալների հետևանք է, այլ գնաճով պայմանավորված գլոբալ երևույթ։ Հորմուզի նեղուցի փակումը և դրան հաջորդած էներգակիրների գների թռիչքը խթանել են պարտատոմսերի եկամտաբերության աճն ամբողջ աշխարհում։

«Մեծ Բրիտանիան, ինչպես միշտ, հայտնվում է գլոբալ հոսանքի ազդեցության տակ, սակայն զերծ չէ սեփական առանձնահատկություններից», — գրել է նա։

ԱՄՆ-ի բյուջետային պակասուրդը մոտենում է ՀՆԱ-ի 8%-ին, իսկ պարտքի սպասարկման ծախսերը արագ աճում են, մինչդեռ Ճապոնիայում պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը շարունակում է գերազանցել 200%-ը։ Ֆրանսիան և Իտալիան բախվում են ավելի սուր խոցելիությունների․ կայուն պակասուրդներն ու բարձր պարտքային բեռը նրանց ավելի զգայուն են դարձնում եկամտաբերությունների հետագա աճի նկատմամբ, ընդ որում՝ նրանք ավելի քիչ հիմքեր ունեն ակնկալելու կենտրոնական բանկերի միջամտություն, ինչից օգտվում են ԱՄՆ-ն և Ճապոնիան։ Նրանց համեմատ Մեծ Բրիտանիայի դիրքը շահեկան է իր պարտքի մարման երկար միջին ժամկետի շնորհիվ։ Հաջորդ 12 ամիսներին կառավարությունը պետք է տեղաբաշխի պարտատոմսեր՝ տարեկան բյուջետային եկամուտների մոտ մեկ երրորդին համարժեք գումարով. այս ցուցանիշը բարենպաստ է ԱՄՆ-ի և Ճապոնիայի ավելի քան 100%-ի ֆոնին։

«Սա կարճաժամկետ հեռանկարում պաշտպանում է ֆինանսների նախարարությանը վերջին շուկայական շարժերի ամբողջական ազդեցությունից», — նշել է Թըրները։

Տնտեսագետի կարծիքով՝ հիմնական ներքին խոցելիությունը գիլթերի բարձր մասնաբաժինն է, որոնք կապված են գնաճի հետ՝ ընդհանուր փոխառությունների մի փոքր պակաս, քան մեկ քառորդը։ Սա նշանակում է, որ կայուն գնաճը ուղղակիորեն հանգեցնում է պարտքի սպասարկման ծախսերի աճի։ Քաղաքական անորոշությունն էլ լրացուցիչ պրեմիա է ավելացնում այն եկամտաբերությանը, որը ներդրողները պահանջում են բրիտանական պարտքը պահելու համար, նշել է Թըրները։

«Մեծ Բրիտանիան պետական ֆինանսների կայունության տեսանկյունից ոչ լավագույն, ոչ էլ վատագույն դիրքում է», — եզրափակել է նա՝ հավելելով, որ շուկաների ներկայիս անհանգստությունը հիշեցնում է, որ բարձր գնաճի և բարձր եկամտաբերությունների պայմաններում պետական ֆինանսներն ամենուր հայտնվում են ավելի խիստ վերահսկողության տակ։

01/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.35
+0.17
Եվրո (EUR)
428.98
+0.27
Ռուբլի (RUR)
5.1274
-0.048
Լարի (GEL)
138.22
+0.07
53836
+1522
Արծաթ
897.5
+33.14