Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Ստորագրվել է Մոսկվայի կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև 2014-2016թթ. համագործակցության ծրագիր
27/11/2013 16:09
Կիսվել

Ստորագրվել է Մոսկվայի կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև 2014-2016թթ. համագործակցության ծրագիր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ:

Հանդիպման ժամանակ Սերգեյ Սոբյանինը կարևորել է երկու մայրաքաղաքների գործակցային կապերի ընդլայնումն ու հատկանշել, որ Երևանն այսօր վստահելի գործընկեր է Մոսկվայի համար:

«Երևանի հետ մեզ կապում են ոչ միայն բարեկամական ջերմ հարաբերությունները, այլև երկու քաղաքների գործնական կապերը, որոնք արտացոլված են մեր  համագործակցության տարբեր ծրագրերում: Համոզված եմ, որ հետագա տարիներին ևս, շարունակելով և առավել ընդգրկուն դարձնելով գործակցությունը, մենք էլ ավելի կակտիվացնենք համագործակցությունն ու կունենանք շատ ավելի շոշափելի արդյունքներ», – ընդգծել է Մոսկվայի քաղաքապետն ու կարևորել նաև երկու քաղաքների հարաբերությունների ընդլայնման հարցում Մոսկվայի հայ համայնքի դերը:

Տարոն Մարգարյանն իր հերթին կարևորել է բոլոր մակարդակներում երկուստեք հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը և համոզմունք հայտնել, որ համատեղ նոր ծրագրերի իրականացման շրջանակում ձևավորված արդյունավետ համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի ու կամրապնդվի:

«Վերջին տարիների մեր համագործակցությունը, որի շրջանակում իրականացվեցին մի շարք ծրագրեր, իսկապես արդյունավետ էր: Մեզ համար կարևոր են այն նախագծերի կյանքի կոչումը, որոնք նպաստում են քաղաքային տնտեսության զարգացմանը: Այդ ամենն իր հերթին նպաստել է Երևան-Մոսկվա գործնական կապերի ամրապնդմանը, և համոզված եմ, որ ձևավորված գործնական մթնոլորտը շարունակելու է զարգանալ՝ ապահովելով համատեղ ծրագրերի շարունակականությունը: Ու ես վստահ եմ, պարոն քաղաքապետ, որ մենք միասին, համատեղելով մեր ուժերը, նոր որակ կհաղորդենք երկու մայրաքաղաքների փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը, այդ թվում նաև 2014-2016 թվականների  համագործակցության ծրագրի շրջանակում նախանշված ուղղություններով նպատակային աշխատանքներ իրականացնելով»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ նաև հավելելով, որ Երևանի քաղաքապետարանը, իր որդեգրած սկզբունքի համաձայն, բաց է ու պատրաստակամ՝ քննարկելու համագործակցության նոր, փոխշահավետ  առաջարկներ:

Այնուհետ երկու մայրաքաղաքների քաղաքապետերը ստորագրել են  Մոսկվայի կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև 2014-2016 թվականների համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում է շարունակել և առավել ընդլայնել առկա համագործակցությունը առևտրատնտեսական, ճարտարապետության և քաղաքաշինության, առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի, սպորտի և քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում, այդ թվում նաև փորձի փոխանակման գործնական ծրագրերի իրականացման տեսքով:

Կողմերը մեկ անգամ ևս փաստել են, որ ծրագիրը  կնպաստի Երևանի և Մոսկվայի միջև փոխգործակցության ընդլայնմանն ու զարգացմանը:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01