Տնտեսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
ՎԶԵԲ-ը նվազեցրել է տարածաշրջանի երկրների տնտեսական աճի կանխատեսումը՝ Իրանում պատերազմի պատճառով
04/06/2026 10:18
Կիսվել

ՎԶԵԲ-ը նվազեցրել է տարածաշրջանի երկրների տնտեսական աճի կանխատեսումը՝ Իրանում պատերազմի պատճառով

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների բացասական հետևանքների պատճառով 2026 թվականի համար նվազեցրել է իր ծրագրերի իրականացման երկրներում տնտեսական աճի կանխատեսումը՝ հասցնելով 3,1%-ի։

Բանկի զեկույցի համաձայն՝ 2026 թվականին տնտեսական աճը 0,5 տոկոսային կետով պակաս կլինի նախորդ զեկույցում ակնկալվածից։ Այդ զեկույցը հրապարակվել էր փետրվարի 26-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հարվածների մեկնարկից ընդամենը երկու օր առաջ։ 2027 թվականի աճի կանխատեսումը նվազեցվել է 0,1 տոկոսային կետով՝ մինչև 3,6%։

«Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին, որը հանգեցրել է էներգակիրների գների աճի և մատակարարման շղթաների խափանումների, 2026 թվականի առաջին եռամսյակում տնտեսական աճի տեմպերը դանդաղել են։ Գնահատումների համաձայն՝ տարեկան կտրվածքով տնտեսական աճը կազմել է 2,9%։ Վերջին տվյալները վկայում են ՎԶԵԲ-ի տարածաշրջանների մի շարք խոշոր տնտեսություններում, այդ թվում՝ Եգիպտոսում, Ղազախստանում, Ռումինիայում, Թուրքիայում և Ուկրաինայում, սպասվածից ավելի թույլ ցուցանիշների մասին։ Ակնկալվում է, որ ՎԶԵԲ-ի տարածաշրջաններում աճը 2025 թվականի 3,4%-ից կդանդաղի մինչև 3,1%՝ 2026 թվականին, իսկ 2027 թվականին կաճի մինչև 3,6%։ Սա համապատասխանաբար 0,5 և 0,1 տոկոսային կետով ցածր է 2026 թվականի փետրվարյան սպասումներից»,— նշվում է զեկույցում։

Լոնդոնում կենտրոնակայան ունեցող բանկում նշել են, որ հակամարտության սրացումը, հանգեցնելով նավթի և գազի գների աճի, մեծացրել է ԱՄՆ-ում և Եվրոպայում գազի գների տարբերությունը, որը «գերազանցել է հնգապատիկ մակարդակը՝ բացասաբար ազդելով եվրոպական տնտեսության մրցունակության վրա»։

Իրավիճակն ըստ երկրների և տարածաշրջանների

Զեկույցում, ավանդույթի համաձայն, ներկայացված է իրավիճակի վերլուծությունն ըստ տարածաշրջանների և երկրների։ 2026 թվականի կանխատեսման առավել զգալի նվազումը՝ 1,7 տոկոսային կետով, մինչև 2,5%, գրանցվել է Միջերկրածովյան տարածաշրջանի հարավային և արևելյան երկրներում՝ Եգիպտոսում, Հորդանանում, Իրաքում, Լիբանանում, Մարոկկոյում և Թունիսում։ 2027 թվականին այստեղ ՀՆԱ-ի միջին աճը պետք է կազմի 4,2%։

Հաջորդը Հարավարևելյան Եվրոպան է՝ Բուլղարիան և Ռումինիան։ Այստեղ միջին աճի տեմպերը 2026 թվականին կկազմեն 0,5%, իսկ 2027 թվականին՝ 2%։ Կանխատեսումները նվազեցվել են համապատասխանաբար 1 և 0,3 տոկոսային կետով։

Ենթասահարական Աֆրիկայի վեց երկրներում՝ Բենինում, Գանայում, Քենիայում, Կոտ դ’Իվուարում, Նիգերիայում և Սենեգալում, ՀՆԱ-ի աճը, կանխատեսումների համաձայն, այս տարի 0,3 տոկոսային կետով կնվազի՝ մինչև 4,7%, իսկ 2027 թվականին՝ 0,1 տոկոսային կետով՝ մինչև 4,8%։

Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի համար աճի կանխատեսումը նվազեցվել է 0,1 տոկոսային կետով՝ մինչև 2,8%։ 2027 թվականի գնահատականը մնացել է անփոփոխ՝ 3,9%։

Առավել զգալի նվազումը սպասվում է Մոլդովայում՝ 0,2 տոկոսային կետով, մինչև 2,8%։

Կենտրոնական Եվրոպայի և Բալթյան երկրների՝ Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովակիայի, Սլովենիայի, Խորվաթիայի և Էստոնիայի ՀՆԱ-ի աճը 2026 թվականին պետք է կազմի 2,8%՝ 0,1 տոկոսային կետով պակաս նախորդ կանխատեսումից, իսկ 2027 թվականին՝ 2,5%՝ 0,2 տոկոսային կետով պակաս։

ՎԶԵԲ-ի կանխատեսմամբ՝ Արևմտյան Բալկաններում՝ Ալբանիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Սերբիայում, Չեռնոգորիայում, ինչպես նաև չճանաչված Կոսովոյում, ՀՆԱ-ի աճը 2026 թվականին կնվազի 0,2 տոկոսային կետով՝ մինչև 2,9%։ 2027 թվականի կանխատեսումը չի փոխվել և կազմում է 3,5%։

Միակ տարածաշրջանը, որտեղ տնտեսական աճի տեմպերի սպասումները մնացել են անփոփոխ, Կենտրոնական Ասիան է Այստեղ աճը 2026 թվականին կանխատեսվում է 5,6%, իսկ 2027 թվականին՝ 5,3%։

Բելառուսի տնտեսության աճն ընթացիկ տարվա արդյունքներով պետք է լինի փետրվարին սպասվածից 0,2 տոկոսային կետով պակաս՝ կազմելով 1,1%։ 2027 թվականին աճը կանխատեսվում է նույն՝ 1,5% մակարդակում։

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73