Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
American Express քարտերն արդեն 3 տարի է Հայաստանում են
28/11/2013 14:50
Կիսվել

American Express քարտերն արդեն 3 տարի է Հայաստանում են

Երեք տարի առաջ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը American Express ընկերության հետ  Հայաստանում թողարկեց առաջին American Express Gold քարտը` Բանկի հաճախորդներին հասանելի դարձնելով 150 տարվա պատմություն ունեցող հեղինակավոր ընկերության ծառայությունները:

Բանկը, էքսկլյուզիվ հիմունքներով, Հայաստանում իրականացնում է American Express ապրանքանիշի քարտերի թողարկում, ինչպես նաև սպասարկում է  American Express ցանցի առևտրի և սպասարկման կետերը Հայաստանում:

Ներկայումս ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը թողարկում է American Express ապրանքանիշի երկու տեսակի Քարտեր: Առաջինը, American Express Gold Քարտը, Քարտատերերին տրամադրում է բացառիկ հնարավորությունների ու առավելությունների լայն փաթեթ, որը ներառում է ճանապարհորդական և Քարտով կատարված գնումների բազմակողմանի ապահովագրություն, ապահովագրություն զեղծարարություններից և օժանդակություն ճանապարհին: Բացի այդ, Քարտատերերն միանում են համաշխարհային ճանաչում ունեցող American Express Membership Rewards ծրագրին, որը հնարավորություն է տալիս կուտակել միավորներ, որոնք փոխանակվում են տարատեսակ ապրանքներով և ծառայություններով: Քարտատերերը կարող են նաև American Express Selects ցանցի շնորհիվ օգտվել  արտասահմանյան ու տեղական հեղինակություն վայելող առևտրի և սպասարկման կետերի կողմից ներկայացվող բացառիկ հատուկ առաջարկներից:

American Express ապրանքանիշի մուտքը Հայաստան լրջորեն նպաստեց քարտային բիզնեսի զարգացմանը` ի օգուտ հայ սպառողի: Ընդամենը 1 տարի անց` 2011թ սեպտեմբերին հայկական շուկայի դատին հանձնվեց American Express ապրանքանիշի ևս մեկ քարտային պրոդուկտ` American Express Blue Քարտը: Այն առաջադեմ սպառողների համար ստեղծված վարկային քարտ է, որը տրամադրում է ֆինանսական ճկունություն, համաշխարհային չափանիշներին համապատասխանող հաճախորդների սպասարկման որակ և պարգևատրումների ու արտոնությունների բազմազանություն` ուղղված առավել դինամիկ և ժամանակակից կենսակերպ նախընտրող անհատների պահանջների բավարարմանը:

American Express Քարտերի թողարկման 3-ամյակի կապակցությամբ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և American Express ընկերությունը հերթական անգամ իրենց հայաստանյան  Քարտատերերին ընձեռում են յուրօրինակ անակնկալներ:

American Express Gold-ի ինչպես գործող, այնպես էլ ս.թ. նոյեմբերի 1-ից մինչև 2014թ. հունվարի 31-ը դիմած Քարտատերերի համար Membership Rewards պարգևատրումների ծրագրի շրջանակներում ընձեռվում է բացառիկ հնարավորություն ստանալ լրացուցիչ 40 000 MR միավոր, որը համարժեք է Երևան-Փարիզ-Երևան մեկ ավիատոմսի արժեքին: Նշված միավորները կտրամադրվեն վեց ամսվա ընթացքում ամսական միջինում 1 մլն ՀՀ դրամ վճարումներ կատարած բոլոր Քարտատերերին:

Իսկ American Express Blue Քարտը սկսած ս.թ. նոյեմբերի 11-ից տրամադրվում է պարզեցված տարբերակով` ընդամենը 72 ժամում և առանց լրացուցիչ թղթաբանության ու երաշխավորների: Բացի այդ, Բանկն այսուհետ առաջարկում է քարտերի սպասարկման միջնորդավճարի վճարման եղանակի ընտրություն` ամսական կամ տարեկան:

Այժմ American Express Gold քարտի սպասարկման միջնորդավճարը կազմում է ամսական 5000 ՀՀ դրամ կամ 50000` տարեկան վճարման դեպքում, իսկ American Express Blue քարտինը` ամսական 1500 ՀՀ դրամ կամ 15000` տարեկան:

AMERICAN EXPRESS ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

American Express ընկերությունը կրեդիտային քարտերի և ճանապարհային չեկերի թողարկման և սպասարկման, ինչպես նաև տուրիզմի ոլորտներում գործունեություն ծավալող միջազգային առաջատար ընկերություն է, որը հիմնադրվել է 1850թ.:

1996 թվականից սկսած American Express ընկերությունը հավատարիմ է մնում իր կողմից որդեգրված ռազմավարությանը, որի շրջանակներում իրականացնում է առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպությունների սպասարկման և քարտերի թողարկման բիզնեսում աշխարհի տարբեր երկրների բանկերի ներգրավումը:

Օգտագործելով իր համաշխարհային ցանցը և բրենդի բարձր ճանաչելիությունն ու գրավչությունը` այսօր American Express ընկերությունն էլ ավելի է ամրապնդել իր ներկայությունն աշխարհում:  Աշխարհի 139 երկրներում American Express ընկերությունն արդեն ներկայացված է գործընկեր-բանկերի միջոցով: Իմացեք ավելին` այցելելով www. americanexpress.com/gns:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ՀՀ բանկային համակարգում առաջատար դիրքեր է գրավում մի շարք ֆինանսական ցուցնիշներով. հանդիսանում է Հայաստանի 1ին խոշորագույն Բանկը` կապիտալի մեծությամբ և 2րդ խոշորագույնը` ընդհանուր ակտիվների մեծությամբ, 30.06.13թ-ի դրությամբ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը երկրում ֆերմերների և ագրոբիզնեսի վարկավորման առաջատարն է, ինչպես նաև նշանակալի դերակատար է ՄՓՄՁ-ների հատվածում, ունի լավ կազմակերպված մասնաճյուղերի ցանց և ֆրանշիզա:
  
Բանկը ստեղծվել է 1995թ. Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում: Բանկն իր ֆինանսական կայունության և հուսալիության շնորհիվ ձեռք է բերել մեծ հեղինակություն և վստահություն ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ֆինանսական ասպարեզում:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2