Բիզնես

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.50
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 431.00-1.00
OIL:  BRENT - 96.84-0.06 WTI - 95.12+0.43
COMEX:  GOLD - 4447.40-0.93 SILVER - 73.11-2.92
COMEX:  PLATINUM - 1879.40-2.95
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.94+0.05 EUR/GBP - 1.1603-0.21
FOREX:  EUR/USD - 1.1603-0.21 GBP/USD - 1.3417-0.33
STOCKS RUS:  RTSI - 1117.32-1.79
STOCKS US: DOW JONES - 50687.07-1.21 NASDAQ - 26853.98-0.89
STOCKS US: S&P 500 - 7553.68-0.74
STOCKS JAPAN:  NIKKEI - 67470.69-1.36 TOPIX - 3951.85-1.11
STOCKS CHINA:  HANG SENG - 25253.40-1.48 SSEC - 4057.78-0.64
STOCKS EUR:  FTSE100 - 10332.30-0.40 CAC40 - 8150.42-0.71
STOCKS EUR:  DAX - 24795.94-1.31
04/06/2026  CBA:  USD - 368.59+0.07 GBP - 495.64-0.02
04/06/2026  CBA:  EURO - 428.71+0.67
04/06/2026  CBA:  GOLD - 52670-692 SILVER - 881.02-22.52
Amazon-ը Եվրոպայում կներդնի ավելի քան 10 մլրդ եվրո և կստեղծի ևս 25 հազար աշխատատեղ
04/06/2026 17:22
Կիսվել

Amazon-ը Եվրոպայում կներդնի ավելի քան 10 մլրդ եվրո և կստեղծի ևս 25 հազար աշխատատեղ

Ամերիկյան Amazon.com Inc. ընկերությունն առաջիկա տարիներին ավելի քան 10 մլրդ եվրո կներդնի Եվրոպայում պատվերների կատարման կենտրոնների ընդլայնման և արդիականացման համար, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Ընկերությունը նախատեսում է այդ ժամանակահատվածում եվրոպական պատվերների կատարման կենտրոններում ստեղծել ևս 25 հազար աշխատատեղ։

Զգալի ուշադրություն է հատկացվելու ռոբոտացմանը։ Մասնավորապես, 2027 թվականի առաջին կիսամյակում Amazon-ը նախատեսում է Եվրոպայում ներդնել Proteus ինքնավար ռոբոտների նոր սերունդը, որոնք ներկայում փորձարկվում են ընկերության լաբորատորիաներում։

Ինչպես նախորդ սերնդի ռոբոտները, նոր մոդելները նախատեսված են ֆիզիկապես ծանր աշխատանքների՝ մեծ ծանրություններ երկար տարածությունների վրա տեղափոխելու համար։ Սակայն, ի տարբերություն նախորդների, դրանք կապված չեն բեռնման և բեռնաթափման կոնկրետ վայրերի հետ և կարող են աշխատել ցանկացած հատվածում։ Բացի այդ, արհեստական բանականության շնորհիվ ռոբոտները պարզ խոսակցական լեզվով ընդունում են տեքստային հրահանգներ՝ օգտատիրոջից հատուկ տեխնիկական հմտություններ չպահանջելով, ինչպես նաև ինքնուրույն գնահատում են առաջադրանքի առաջնահերթությունը, կատարման ժամկետները և օպտիմալ երթուղին։

Առաջիկա մի քանի տարիներին Amazon-ը եվրոպական պատվերների կատարման կենտրոններում կներդնի նաև Vulcan ռոբոտները։ Դրանք համալրված են սենսորներով և կարող են բեռները վերցնել դժվարամատչելի վայրերից՝ աշխատակիցներին ազատելով սանդուղքներ օգտագործելու անհրաժեշտությունից։

Բացի այդ, ոչ ուշ, քան հաջորդ տարի, ընկերությունը Եվրոպայի 15 օբյեկտում կներդնի STARK նոր ռոբոտատեխնիկական համակարգը, որը կարող է փոխակրիչից վերցնել ապրանքներով տարաները և դրանք տեղադրել սայլակի վրա։ Համակարգն արդեն փորձարկվել է Բարսելոնայում։

2025 թվականին Amazon-ը Եվրոպայում ներդրել է ավելի քան 60 մլրդ եվրո։ Ընկերության աշխատակիցների թիվը տարածաշրջանում կազմում է 230 հազար՝ չհաշված պայմանագրային և սեզոնային աշխատողներին։

04/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.59
+0.07
Եվրո (EUR)
428.71
+0.67
Ռուբլի (RUR)
4.9615
-0.0293
Լարի (GEL)
138.36
+0.04
52670
-692
Արծաթ
881.02
-22.52