Տնտեսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
Եվրագոտու ՀՆԱ-ն առաջին եռամսյակում անսպասելիորեն նվազել է 0,2%-ով
05/06/2026 15:11
Կիսվել

Եվրագոտու ՀՆԱ-ն առաջին եռամսյակում անսպասելիորեն նվազել է 0,2%-ով

2026 թվականի առաջին եռամսյակում եվրագոտու տնտեսությունը նախորդ եռամսյակի համեմատ կրճատվել է 0,2%-ով։

Նախնական տվյալներով հաղորդվել էր ՀՆԱ-ի 0,1% աճի մասին։ Trading Economics-ի հարցմանը մասնակցած փորձագետներն ակնկալում էին, որ այդ գնահատականը կհաստատվի։

Ցուցանիշի նվազում արձանագրվել է առաջին անգամ 2022 թվականի չորրորդ եռամսյակից ի վեր։

Գնահատականի այս զգալի փոփոխությունը պայմանավորված է Իռլանդիայի ցուցանիշների վերանայմամբ։ Հաշվետու եռամսյակում երկրի ՀՆԱ-ն կրճատվել է 12,1%-ով, ոչ թե 2%-ով, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր։

Տարեկան կտրվածքով եվրագոտու տնտեսական աճի գնահատականը նախկին 0,8%-ից նվազեցվել է մինչև 0,3%։ Սա 2023 թվականի չորրորդ եռամսյակից ի վեր ամենաթույլ աճի տեմպն է։

2025 թվականի չորրորդ եռամսյակում տարածաշրջանի ՀՆԱ-ն եռամսյակային կտրվածքով աճել էր 0,2%-ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 1,2%-ով։

Հունվար-մարտ ամիսներին Գերմանիայի տնտեսությունը նախորդ եռամսյակի համեմատ աճել է 0,3%-ով, Իտալիայինը՝ 0,3%-ով, իսկ Իսպանիայինը՝ 0,6%-ով։ Ֆրանսիայի ՀՆԱ-ն նվազել է 0,1%-ով։

Եվրամիության տնտեսությունը եռամսյակային կտրվածքով կրճատվել է 0,1%-ով, իսկ տարեկան կտրվածքով աճել՝ 0,7%-ով։ Ավելի վաղ հաղորդվել էր համապատասխանաբար 0,2% և 1% աճի մասին։

Եվրագոտու ՀՆԱ-ի երկրորդ եռամսյակի դինամիկայի նախնական տվյալները կհրապարակվեն հուլիսի 30-ին։

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73