Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Morgan Stanley-ն կանխատեսում է, որ SpaceX-ի հասույթը 2040 թվականին կհասնի 3,4 տրլն դոլարի
05/06/2026 18:36
Կիսվել

Morgan Stanley-ն կանխատեսում է, որ SpaceX-ի հասույթը 2040 թվականին կհասնի 3,4 տրլն դոլարի

Ամերիկյան SpaceX-ի հասույթը 2040 թվականին կարող է հասնել 3,4 տրլն դոլարի, կարծում է Morgan Stanley բանկը՝ ընկերության IPO-ի գլխավոր կազմակերպիչներից մեկը։

Այս տվյալները ներառված են հետազոտության մեջ, որի արդյունքները բանկը ներկայացրել է առաջատար ներդրողներին, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Morgan Stanley-ի գնահատմամբ՝ Իլոն Մասկի ընկերության ճշգրտված EBITDA-ն 2040 թվականին կարող է գերազանցել 2,7 տրլն դոլարը։

Բացի այդ, Morgan Stanley-ի և տեղաբաշխման մյուս առաջատար կազմակերպիչ Goldman Sachs Group-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ SpaceX-ի հասույթը 2028 թվականին կկազմի 160 մլրդ դոլար, հայտնել են աղբյուրները։

Goldman Sachs-ը 2030 թվականի հասույթը գնահատում է ավելի քան 470 մլրդ դոլար, իսկ Morgan Stanley-ն՝ շուրջ 330 մլրդ դոլար։

Առաջատար կազմակերպիչների գնահատմամբ՝ ընթացիկ տարվանից հետո SpaceX-ի եկամուտների հիմնական մասը կապահովի արհեստական բանականության ոլորտում գործունեությունը, ընդ որում՝ այդ հատվածի հասույթը կշարունակի արագ աճել։ Goldman Sachs-ը կանխատեսում է, որ 2030 թվականին այս հատվածի հասույթը կկազմի 322 մլրդ դոլար, իսկ Morgan Stanley-ն՝ 190 մլրդ դոլար։

Երկու բանկերն էլ ակնկալում են, որ ընկերության ճշգրտված EBITDA-ն 2028 թվականին կհասնի 110 մլրդ դոլարի։ 2030 թվականի համար Goldman Sachs-ն այս ցուցանիշը կանխատեսում է շուրջ 352 մլրդ դոլար, իսկ Morgan Stanley-ն՝ 230 մլրդ դոլար։

2025 թվականին SpaceX-ի ընդհանուր հասույթը կազմել է 18,7 մլրդ դոլար, որից 3,2 մլրդ դոլարը՝ արհեստական բանականության ոլորտից։

Ընկերությունը նախատեսում է բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացնել հաջորդ շաբաթ։ IPO-ի ծավալը կկազմի 75 մլրդ դոլար՝ ընկերության մոտ 1,75 տրլն դոլար ընդհանուր գնահատման պայմաններում։ SpaceX-ի բաժնետոմսերը Nasdaq բորսայում կսկսեն վաճառվել հունիսի 12-ին՝ SPCX բորսայական կոդով։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91