Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Վահրամ Ավանեսյանը Վիլնյուսում հանդիպում է ունեցել Լիտվայի էկոնոմիկայի նախարարի հետ
28/11/2013 11:55
Կիսվել

Վահրամ Ավանեսյանը Վիլնյուսում հանդիպում է ունեցել Լիտվայի էկոնոմիկայի նախարարի հետ

Եվրամիության Արևելյան գործընկերության Գործարար համաժողովին մասնակցելու նպատակով Վիլնյուս կատարած այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նոյեմբերի 27-ին Լիտվայի էկոնոմիկայի նախարարությունում հանդիպել է Լիտվայի էկոնոմիկայի նախարար Էվալդաս Գուստասի հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, ներդրումների ներգրավմանը, զբոսաշրջության զարգացմանը, ուղղակի օդային հաղորդակցության հնարավորություններին, արդյունաբերության և ազատ տնտեսական գոտիների ոլորտում փորձի փոխանակմանն առնչվող խնդիրներ: Նաև նշվել է, որ ներդրումների և առևտրաշրջանռության ծավալների ավելացման համար կա անհրաժեշտ ներուժ, և փոխադարձ գործարար համաժողովների ու այցերի միջոցով անհրաժեշտ է խորացնել հարաբերությունների զարգացումն այդ ուղղություններով:

Կողմերը կարևորել են Հայաստան-Լիտվա միջկառավարական հանձնաժողովի ստեղծման գաղափարը, քանի որ այն կարևոր ձևաչափ է երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Արդյունքում որոշվել է, որ առաջիկայում երկու երկրների դեսպանությունների միջոցով կմեկնարկեն հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտ ընթացակարգերը՝ համապատասխան իրավական հիմք ապահովելու նպատակով:

Կողմերը անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների տնտեսական բաղադրիչին և նշել, որ վերջին տարիներին ՀՀ-ԵՄ հարաբերություններն այս ոլորտում դինամիկ կերպով զարգացել են և, դրանցով պայմանավորված, մի շարք ուղղություններով էական բարեփոխումներ են իրականացվել: Այդ համատեքստում ողջունվել է նաև ԹՎԻՆՆԻՆԳ ծրագրերում Լիտվայի մասնակցությունը, նշվել է, որ Հայաստանի կողմից ներկայացվելիք հետագա ծրագրերում ևս Լիտվան պատրաստակամություն կդրսևորի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև վերջին զարգացումները ՀՀ-ԵՄ հարաբերություններում, մասնավորապես Հայաստանի կողմից Եվրասիական Մաքսային Միության անդամակցության վերաբերյալ որոշումը և շեշտվել է, որ նոր իրավիճակում կողմերը պետք է ձգտեն հնարավորության սահմաններում զարգացնել հարաբերություններն ու ապահովել ընթացիկ բարեփոխումների շարունակականությունը:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37