Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66405.56+0.41 TOPIX - 4146.71+0.72
STOCKS CHINA:  HANG SENG - 25584.79+0.07 SSEC - 3952.18-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
28/08/2026  CBA:  USD - 364.32-0.15 GBP - 495.11+0.41
28/08/2026  CBA:  EURO - 424.36+0.15
28/08/2026  CBA:  GOLD - 53517-755 SILVER - 802-0.62
Չինաստանի արտաքին առևտրի ծավալը հունվար-մայիսին աճել է 19.2%-ով
09/06/2026 14:21
Կիսվել

Չինաստանի արտաքին առևտրի ծավալը հունվար-մայիսին աճել է 19.2%-ով

2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Չինաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալը հասել է 2.975 տրիլիոն դոլարի, ինչը 19.2%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այդ մասին հայտնել է ՉԺՀ գլխավոր մաքսային վարչությունը։

Տարվա առաջին հինգ ամիսների արդյունքներով Չինաստանի արտահանումն աճել է 15.5%-ով՝ հասնելով 1.713 տրիլիոն դոլարի, իսկ ներմուծումն ավելացել է 24.5%-ով՝ կազմելով 1.261 տրիլիոն դոլար։ Արդյունքում, հաշվետու ժամանակահատվածում Չինաստանի դրական առևտրային հաշվեկշիռը կազմել է 451.71 միլիարդ դոլար։

Գլխավոր մաքսային վարչության տվյալներով՝ միայն մայիսին Չինաստանի արտաքին առևտրի ծավալը հասել է 648.131 միլիարդ դոլարի, ինչը 22.6%-ով ավելի է 2025 թվականի մայիսի ցուցանիշից և 2.3%-ով գերազանցում է 2026 թվականի ապրիլի մակարդակը։

Մայիսին արտահանումը կազմել է 376.78 միլիարդ դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 19.4%-ով և ապրիլի համեմատ՝ 4.9%-ով։ Ներմուծումը հասել է 271.35 միլիարդ դոլարի, ինչը 27.4%-ով ավելի է, քան 2025 թվականի մայիսին, սակայն 1.1%-ով պակաս է 2026 թվականի ապրիլի ցուցանիշից։ Մայիս ամսվա դրական առևտրային հաշվեկշիռը կազմել է 105.43 միլիարդ դոլար։

Գերատեսչությունը նշել է, որ 2026 թվականի առաջին հինգ ամիսներին Չինաստանի հիմնական առևտրային գործընկերներն են եղել Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան, Եվրամիությունը և Լատինական Ամերիկան։ Առանձին երկրների շարքում առաջատարներն են եղել ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան։

28/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.32
-0.15
Եվրո (EUR)
424.36
+0.15
Ռուբլի (RUR)
4.2392
-0.0241
Լարի (GEL)
139.38
-0.08
53517
-755
Արծաթ
802
-0.62