Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 393.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.82+1.01 WTI - 83.46+0.69
COMEX:  GOLD - 3547.90-5.06 SILVER - 41.77-7.18
COMEX:  PLATINUM - 1300.60-4.42
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.12-0.24 EUR/GBP - 1.0975+0.19
FOREX:  EUR/USD - 1.0975+0.19 GBP/USD - 1.3099-0.19
STOCKS RUS:  RTSI - 927.51-1.91
STOCKS US: DOW JONES - 49097.06-2.19 NASDAQ - 23879.20-2.25
STOCKS US: S&P 500 - 7175.83-2.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 59444.21+0.71 TOPIX - 3822.47-0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 22841.62-1.95 SSEC - 3577.62-0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10452.68-0.93 CAC40 - 8080.74-0.81
STOCKS EUR:  DAX - 25463.81-1.06
19/11/2026  CBA:  USD - 360.94+0.53 GBP - 475.32+0.59
19/11/2026  CBA:  EURO - 397.25+1.88
19/11/2026  CBA:  GOLD - 43625-1081 SILVER - 530.56-22.16
Դաշնային պահուստային համակարգը շուտով կարող է բարձրացնել տոկոսադրույքները
09/06/2026 14:21
Կիսվել

Դաշնային պահուստային համակարգը շուտով կարող է բարձրացնել տոկոսադրույքները

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը՝ ԴՊՀ-ն, կարող է մոտ ապագայում ստիպված լինել բարձրացնել տոկոսադրույքները՝ աճող գնաճի դեմ պայքարելու համար։ Ընկերությունը որպես գնաճային ճնշման հիմնական գործոններ մատնանշում է աշխատաշուկայի ուժեղ վիճակը, էներգակիրների բարձր գները և արհեստական բանականության ոլորտում իրականացվող խոշորածավալ ներդրումները։

«ԴՊՀ-ի հաջորդ քայլը, ամենայն հավանականությամբ, կլինի տոկոսադրույքի բարձրացումը հնարավոր է՝ մոտ ապագայում», — գրել է EMEA տարածաշրջանում ֆիքսված եկամտաբերության գործիքների վաճառքի բաժնի ղեկավար Նոշադ Շահը։

ԱՄՆ աշխատաշուկայի վերաբերյալ վերջին ուժեղ տվյալները հանգեցրել են համաշխարհային բաժնետոմսերի և պարտատոմսերի անկման՝ մեծացնելով տոկոսադրույքների բարձրացման հավանականությունը։ Citadel Securities-ը նշել է, որ աշխատաշուկան մոտենում է շրջադարձային կետի, երբ աշխատուժի սահմանափակ առաջարկը և ցածր գործազրկությունը կարող են աշխատավարձերի աճը մղել ԴՊՀ-ի թիրախային մակարդակից բարձր։

Ակնկալվում է, որ էներգակիրների գները կմնան բարձր, քանի որ ընկերությունները վերականգնում են պաշարները և դիվերսիֆիկացնում մատակարարման շղթաները, ինչն ավելացնում է ծախսային ճնշումը։

Ընկերությունը նաև ուշադրություն է հրավիրել արհեստական բանականության զարգացման նկատմամբ աճող քաղաքական դիմադրությանը՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ։ Աշխատատեղերի կորստի, էներգիայի սպառման և գնաճի վերաբերյալ մտահոգությունները սնուցում են այդ դժգոհությունը։

«Արհեստական բանականությունը պոպուլյար չէ, գնաճը պոպուլյար չէ», — ասել է Շահը։

Ընկերությունը նախազգուշացրել է, որ այս խնդիրներին ուղղված քաղաքական քայլերը կարող են նվազեցնել շուկաների ոգևորությունը AI ներդրումների նկատմամբ և հանգեցնել ֆինանսական պայմանների ընդհանուր խստացման։

«Ցավոք շուկաների համար, մեկ կամ երկու խնդիրներին ուղղված քաղաքական արձագանքը կարող է որոշ չափով նվազեցնել AI թեմայի շուրջ առաջացած ոգևորությունը, ինչպես նաև հանգեցնել ֆինանսական պայմանների ավելի լայն խստացման», — հավելել են ընկերությունում։

19/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.94
+0.53
Եվրո (EUR)
397.25
+1.88
Ռուբլի (RUR)
4.4154
+0.0348
Լարի (GEL)
139.17
+0.23
43625
-1081
Արծաթ
530.56
-22.16