Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Մեկնարկել է Հայաստանում բջջային հայալեզու հավելվածների ստեղծմանն ուղղված ծրագիր
29/11/2013 11:14
Կիսվել

Մեկնարկել է Հայաստանում բջջային հայալեզու հավելվածների ստեղծմանն ուղղված ծրագիր

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» hիմնադրամը AppCON 2013 միջազգային համաժողովի շրջանակում հայտարարում են հայալեզու բջջային հավելվածների ստեղծմանն ուղղված ծրագրի մեկնարկի մասին:

Ծրագրի շրջանակում կազմակերպիչները հրավիրում են ՀՀ տարածքում գործող անհատներին և կազմակերպություններին ներկայացնել բջջային բովանդակության զարգացմանն ուղղված համագործակցության առաջարկ՝ բեռնելով դրանք app.am կայքում` www.app.am/submit.html  հասցեում տեղադրված հատուկ հավելվածի օգնությամբ:

Ծրագիր-առաջարկները կարող են ներկայացվել սկսած սույն թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2014 թվականի մարտի 31-ը:  Ներկայացված առաջարկները կուսումնասիրվեն ծրագիրն իրականացնող խմբի կողմից և ամենախոստումնալից գաղափարների հեղինակները կստանան ֆինանսական աջակցություն հիմնադրամի կողմից:

«Բջջային հավելվածներն օրեցօր ավելի մեծ պահանջարկ են վայելում և դարձել են մարդկանց առօրեական անհրաժեշտություններից մեկը: Հայաստանում հավելվածներից շատ քչերն են հարմարեցված հայ հասարակությանը և հայերեն լեզվին: Համոզված եմ, որ այս ծրագիրը մեծապես կնպաստի հայալեզու բջջային հավելվածների շուկայի զարգացմանը և կխթանի երիտասարդների ներգրավածությունը զարգացման մեծ ներուժ ունեցող բնագավառում: «ԱրմենՏել» ընկերությունը, հանդիսանալով Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի խոշորագույն օպերատոր, շարունակելու է աջակցել այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն այս գործընթացի հետագա զարգացմանը և կօգնեն մարդկանց կյանքը դարձնել ավելի լավ», – նշել է  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Նոյեմբերի 22-ին «ԱրմենՏել» ՓԲԸ աջակցությամբ «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնի» կողմից կազմակերպված AppCON2013 համաժողովի շրջանակում բիզնեսի, հասարակական ոլորտի և ծրագրավորողների միջև տեղ գտած քննարկումները և կարծիքների փոխանակությունը մեզ հույս են ներշնչում, որ այս նոր ծրագրի արդյունքում հայալեզու բջջային բովանդակության զարգացման ուղղությամբ կհաջողվի զգալի առաջընթաց գրանցել»,- նշել է «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» hիմնադրամի տնօրեն Սամվել Չախալյանը:

Նշենք, որ AppCON 2013-ի միջազգային համաժողովը հայալեզու բովանդակությանն զարգացմանն ուղղված նախաձեռնության առաջին քայլերից մեկն էր: Այն անց է կացվել  «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ սույն թվականի նոյեմբերի 22-ին և նվիրված էր բջջային հավելվածների և բովանդակության զարգացման միջազգային և տեղական ժամանակակից միտումներին:

Միջոցառմանը մասնակցում էին խոշոր և միջին բիզնեսի ավելի քան հարյուր ներկայացուցիչ, բջջային հավելվածների մշակողներ, լրագրողներ, հասարակական և քաղաքական գործիչներ, ինչպես նաև ծառայություն մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բջջային բովանդակության միջազգային զարգացման միտումներին և հայաստանյան շուկայում լավագույն փորձի կիրառմանը նվիրված համաժողովին ելույթ ունեցան «Մայքրոսոֆթ», SPB TV,  PicsАrt, mLab ECA և «ԱրմենՏել» ընկերության ներկայացուցիչները:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12